Ներքին 3 տարի առաջ - 16:52 16-02-2023

Դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ գործունեությունը՝ հրդեհային անվտանգության նորմերը չպահպանելու հիմքով

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրագրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Տեսչական մարմնից հայտնում են, որ ըստ այդմ՝ վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ․կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ կարգադրագրերը չեն կատարվել։

Ընկերության կողմից շահագործվող շենք-շինություններում դեռ առկա են հրդեհային անվտանգության նորմատիվների այնպիսի խախտումներ ու թերություններ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հետևաբար, նշված հասցեում ընկերության հետագա շահագործումը ենթակա է ամբողջությամբ դադարեցման։
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի