Ինչ մանրամասներ է հայտնել հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը
copy image url

Ինչ մանրամասներ է հայտնել հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը

Ներքին 2 տարի առաջ - 15:45 16-02-2023
Այրվածքաբանության կենտրոնում երեկ հարցաքննվել և ցուցմունք է տվել հունվարի 19-ին Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհված 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպան՝ Եղիշե Հակոբյանը:

Oragir.News-ի հետ զրույցում Հակոբյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանը նշեց, որ Հակոբյանը ցուցմունքում պատմել է, որ ինքը փորձել է վառարանը վառել, դրա համար մի սուրճի բաժակի չափով բենզին է լցրել վառարանի մեջ։

«10 վայրկյան անց, երբ վառարանը չի վառվել՝ նա կռացել է վառարանի վրա, որ տեսնի, թե ինչ է կատարվում, բոցը տվել է դեմքին և ձեռքին գտնվող բենզինի տարրային, ինքը տարրան դուրս է շպրտել, որի ընթացքում էլ բենզինը կպել է դրսի դռանն ու դուռը սկսել է վառվել»։

Հակոբյանը նաև պատմել է, որ զինվորները եղել են ննջարանում ու մինչև կրակը կհասներ ննջարան անցել է 15-20 րոպե։ Հարցին, թե եթե կրակը մինչև ննջարան հասել է 15-20 րոպե անց միայն, ինչպե՞ս է ստացվել, որ զինվորները չեն արթնացել, չեն կարողացել դուրս գալ՝ փաստաբանն ասաց, որ Եղիշեն նույնպես շատ զարմացած է, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ։

«Հատկապես, որ այն պահին երբ ինքն այրվածքներ է ստացել, ահավոր ցավեր է ունեցել ու շատ բարձր բղավել է, այնտեղ նաև այլ զինծառայող է եղել, որ բղավել է, որ դուրս գան, բայց ոչ մեկ դուրս չի եկել՝ բացառությամբ 2 հոգու, որոնք շատ զարմանալիորեն գտնվել են ննջասենյակի ավելի խորքում և կարողացել են այնտեղից դուրս գալ»։

Հարցին, թե այս գործում հակասությունները շատ էին, օրինակ, այն մասով, թե որտեղ են հայտնաբերվել դիերը՝ անկողինների վրա, թե կացարանի տարբեր հատվածներում՝ փաստաբանն ասաց, որ Եղիշեն չի տեսել, թե ներսում ինչ է կատարվում ու չի կարող ասել, թե ներսում ինչ իրավիճակ է եղել։

«Միայն ասում էր, որ զարմացած է, թե ինչու չեն կարողացել դուրս գալ, պետք է դուրս գային։ Ասում է՝ շատ ենք ձայն տվել, որքան էլ քնած լինեին, պետք է արթնացած լինեին»։

Հարցին, թե արդյոք ներանձնային խնդիրներ եղե՞լ են՝ փաստաբանը պատասխանեց, որ որևէ մեկի հետ Եղիշե Հակոբյանը խնդիրներ չի ունեցել։ Ինչ վերաբերում է մյուս տղաների մեջ հնարավոր ներանձնային խնդիրներին՝ փաստաբանն ասաց, որ դրա վերաբերյալ դեռ չեն հասցրել խոսել, քանի որ ցուցմունքը կիսատ է մնացել։ Անդրադառնալով Եղիշե Հակոբյանի արյան մեջ թմրանյութերի առկայության վարկածին՝ փաստաբանն ասաց, որ Եղիշեի թմրաբանական փորձաքննության եզրակացության պատասխանը ստացվել է, և նրա արյան մեջ թմրամիջոցի բացարձակ ոչ մի հետք չի հայտնաբերվել։

«Եղիշեն իրեն հայտնի բոլոր հանգամանքների մասին պատրաստ է ցուցմունք տալ, այս պահին դեռ կիսատ է մնացել ցուցմունքը, բայց նա պատրաստ է շարունակել»։ Անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած վարկածին՝ նա նշեց, որ նման բան տեղի չի ունեցել։

«Ես չգիտեմ՝ վարչապետն ինչ է ասել, բայց բենզինը մարդկանց վրա չի լցվել, ոչ մեկի։ Ինքը ձեռքի «կանեստրը» դուրս է շպրտել, որի ընթացքում «կանեստրից» շատ քիչ քանակությամբ բենզին լցվել է մուտքի դռան վրա ու մուտքի դուռը բռնկվել է։ Եղիշեն իր գործողությունների մասով ամբողջությամբ ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել։

Բայց, իհարկե, նաև Եղիշեի ցուցմունքից ակնհայտ է դառնում նաև, որ զորամասում որևէ կարգուկանոն չի եղել ու որևէ բան չի աշխատել, զինվորական կանոնակարգ առհասարակ չի գործել»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Նշենք, որ դեպքի հաջորդ օրը կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ դեպքին և մանրամասներ հայտնել. «Ոչ միայն բենզին է օգտագործվել, այլեւ նախնական տվյալներով, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ ուրիշ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում եմ, ոչ դիտավորյալ: Դրանից հետո արդեն պարզ է՝ ինչ է տեղի ունեցել»։

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»