Թուրքիան երախտապարտ է իր ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ աղետի պայմաններում ցուցաբերած աջակցության համար․ Չավուշօղլուն՝ Ստոլտենբերգին
copy image url

Թուրքիան երախտապարտ է իր ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ աղետի պայմաններում ցուցաբերած աջակցության համար․ Չավուշօղլուն՝ Ստոլտենբերգին

Արտաքին 2 տարի առաջ - 14:40 16-02-2023
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան երախտապարտ է իր ՆԱՏՕ-ի գործընկերներին՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո վերջիններիս ցուցաբերած աջակցության համար։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Չավուշօղլուն շեշտել է, որ երկրաշարժից հետո աղետի գոտի ՆԱՏՕ-ի երկրներից փրկարարական խմբեր են ժամանել, ինչպես նաև երկրները հումանիտար օգնություն են տրամադրել։ Նա ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի աղետի գոտի, որտեղ նրան կդիմավորի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Սթոլթենբերգի հետ քննարկել է նաև տարածաշրջանային գործընթացները, ներառյալ Ուկրաինայում տիրող իրավիճակը և հացահատիկի գործարքը։ Նա նշել է, որ քննարկվել է, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու թեման՝ շեշտելով, որ այդ հարցն Անկարայի համար առաջնահերթություն չէ։

Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ստորագրված եռակողմ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ։ «Մենք ակնկալում ենք, որ երկու սկանդինավյան պետությունները կկատարեն այդ խոստումները ոչ թե խոսքով, այլ գործով։ Ասել, որ Շվեդիան և Ֆինլանդիան ընդհանրապես չեն կատարել իրենց պարտավորությունները, սխալ կլինի։ Սակայն մենք չենք տեսնում այն ​​քայլերը, որոնք մենք ակնկալում ենք այս երկրներից»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նկատել է, որ սկանդինավյան երկրներում ահաբեկչության ֆինանսավորումն ու քարոզչությունը կանխելու նպատակով սահմանադրության մի շարք հոդվածներ վերանայվել են։ Թուրք պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկրների օրենսդրությունը փոխվել է, սակայն իրականում Քուրդիստանի բանվորական կուսակցության ահաբեկիչների աջակիցները դեռևս ակտիվություն են ցուցաբերում։ «Մենք ակնկալում ենք, որ այս երկրներում հավասարապես կոշտ կվերաբերվեն և՛ Իսլամալան պետության, և՛ Քուրդիստանի բանվորական կուսակցության ահաբեկիչներին»,- ընդգծել է թուրք նախարարը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին ասել է, որ ՆԱՏՕ-ն համերաշխ է Թուրքիայի հետ և կիսում է թուրք ժողովրդի ցավը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն ամենասարսափելի աղետն է ՆԱՏՕ-ի տարածքում՝ դաշինքի ստեղծումից ի վեր։ Ստոլտենբերգը շեշտել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրներում Թուրքիայում աղետի գոտու բնակիչների համար օգնություն հավաքելու արշավներ են անցկացվում, միլիոնավոր եվրոներ են փոխանցվում։ «Սա մեր համերաշխության խորհրդանիշն է»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն սկսել է ակտիվ աջակցություն Թուրքիային՝ ավերիչ աղետի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո։

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի ընդլայնմանը՝ դաշինքի գլխավոր քարտուղարն ասել է, որ իր կարծիքով Շվեդիան և Ֆինլանդիան կարևոր քայլեր են կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ։ Նա միևնույն ժամանակ արդարացված է համարել անվտանգության ոլորտում Թուրքիայի մտահոգությունները՝ նշելով, որ եռակողմ հուշագրի կետերից մեկը ահաբեկչության դեմ պայքարն էր։ «Միաժամանակ կարծում եմ, որ եկել է երկու երկրների հայտերը հաստատելու ժամանակը»,- ասել է նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միևնույն ժամանակ դատապարտել է Շվեդիայում իսլամաֆոբիայի դրսևորումները և հիշեցրել այս երկրի վարչապետի արձագանքը, ով նույնպես դատապարտել էր մուսուլմանների սուրբ գրքի այրումը։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին

Ձեզ գուցե հետաքրքրի