Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:38 16-02-2023

Թուրքիայում միլիոնավոր մարդիկ օգնության կարիք ունեին․ Փաշինյանն անընդունելի է համարում քննադատությունը

Մեր գոծողություններն առաջին հերթին և մեծամասամբ զուտ հումանիտար շարժառիթ են ունեցել։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված օգնությանն ու հայ փրկարարների իրականացրած աշխատանքներին։

«Ուզում եմ ընդգծել, որ բացարձակապես անընդունելի են այն քննադատությունները որոնք մեր հասցեին հնչում են Թուրքիային տրամադրվող օգնության համար, որովհետև ես չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պարագայում և որևէ մեկը կարող է անտարբեր մնալ այդ իրադրության նկատմամբ, մյուս կողմից էլ՝ ես նշել եմ իմ ուղարձներում, որ մենք պետք է փոխենք տարածաշրջանում մեր հարաբերությունների որակը»,-իր խոսքում նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ցավում է, որ նման որոշաի մթնոլորտային փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աղետի պարագայում, բայց մարդկային ողբերգությունը երևի մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները