Արտաքին 3 տարի առաջ - 13:00 16-02-2023

Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը և Չավուշօղլուն քննարկել են Թուրքիայի երկրաշարժից տուժած բնակչությանը փրկելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու աշխատանքները, որոնք Թուրքիայում մեծ կորուստներ և լուրջ ավերածություններ են առաջացրել։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանն այս դժվարին օրերին աջակցում է եղբայրական Թուրքիային և շարունակելու է աջակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին։ Նա վստահություն է հայտնել, որ Թուրքիան կհաղթահարի այս դժվարին փորձությունը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է երկրաշարժի գոտում տիրող իրավիճակի և փրկարարական աշխատանքների ընթացքի մասին։

Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տիրող իրավիճակի, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը