Ներքին 3 տարի առաջ - 20:11 15-02-2023

Շիրակի մարզպետարանում քննարկվել է «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» ծրագիրը

Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրի թիմի հանդիպումը մարզպետարանի և համայնքների պատասխանատուների մասնակցությամբ։ Ծրագրի նախաձեռնողներից է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Այս տարվանից մեկնարկած «Կայուն ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագիրը ուղղված է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գյուղատնտեսության, ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտների զարգացմանը՝ շուկայական համակարգերի զարգացման մոտեցումների կիրառմամբ։

Ծրագրի ընդհանուր տևողությունը 10 տարի է։

Ներկայումս ընթանում են ծրագրի պլանավորման աշխատանքները, որոնց շրջանակներում էլ անցկացվում են հանդիպումները և ներկայացվում նախատեսվող գործողությունները, հնարավոր համագործակցության ձևերը և ծրագրին առնչվող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում