Ներքին 3 տարի առաջ - 19:01 15-02-2023

Կարմիր Խաչը տեղյակ չէ, որ կնունքի խաչերն ինքն է տարել Արցախ. անհայտ է նաև 10 բեռնատարների ճակատագիրը

Նախօրեին տեղեկություն տարածվեց այն մասին, որ դեկտեմբերի 12-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ծնված 215 երեխաներից շուրջ 100-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանի կողմից ստացել են խորհրդանշական խաչեր։ Հատկանշական է, որ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջում օրեր առաջ տեղադրված էր ռեպորտաժ, որտեղ երևում է, թե ինչպես են Ծառուկյանի կառուցած եկեղեցում՝ իր ներկայությամբ խաչեր օրհնվում։ Ռեպորտաժում նաև Ծառուկյանը պարզաբանում է, որ խաչերից բացի նաև 10 բեռնատար սննդամթերք և 1 բեռնատար դեղորայք են փոխանցելու Արցախ։ Միաժամանակ, նա նաև հայտնում է, որ դրանք փոխանցելու համար դիմել են ռուս խաղաղապահներին և Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակին։

Oragir.News-ի հետ զրույցում նաև Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց, որ խաչերը Արցախ ուղարկելու համար դիմել են Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչությանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարությանը։

«Այո, խաչերն այստեղից են ուղարկվել, նաև քննարկվում է 10 բեռնատար մեքենաներով սնունդ և մեկ բեռնատար դեղորայք Արցախ հասցնելու հնարավորությունը»։

Հարցին, թե ինչ փուլում է սնունդն ու դեղորայքը Արցախ տեղափոխելու գործընթացը, նա պատասխանեց, որ տեխնիկական մանրամասներին չի տիրապետում։

«Մեր կողմից արդեն դրանք տրամադրված են, թե ինչ փուլում է դրանց փոխանցումը, ես չեմ տիրապետում։ Դիմեք այդ կառույցներին։ Միայն խաչերի մասով եմ տեղեկացված, որ արդեն իսկ խաչերը փոխանցված են և բաշխում իրականացվում է։ Հիմա լոգիստիկ խնդիրներն են հստակեցվում, թե ինչպես է հնարավոր դրանք փոխանցել, տեղ հասցնել»։

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց Oragir.News-ը փորձեց հստակեցնել, թե ինչ փուլում է սնունդով և դեղորայքով բեռնված բեռնատարների փոխանցումը։ Մեր հարցը հարուցեց Ամատունու զարմանքը, նա հարցրեց․ «Իսկ ի՞նչ առնչություն ունենք մենք պարոն Ծառուկյանի հետ՝ որպես Կարմիր Խաչի միջազգային կոմիտե»։

Մեր պարզաբանումներից հետո Ամատունին ասաց․ «ԿԽՄԿ-ն չի աշխատում ձեր կողմից նշած կազմակերպության կամ անձի հետ։ Մենք անմիջապես աշխատում ենք կառավարությունների հետ, այսինքն, անձանց կամ մասնավոր կազմակերպությունների հետ չենք աշխատում՝ հաշվի առնելով մեր աշխատանքի շատ սպեցիֆիկ բնույթը, ունենք հատուկ ձևաչափ, որը հենված է անկախության, անկողմնակալության և չեզոքության հիմքուններ, սկզբունքների վրա։ Հետևաբար, մեր համագործակցությունը տեղի է ունենում միմիայն որոշում կայացնողների՝ իշխանությունների և կառավարությունների մակարդակով։ Մենք այլ կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների հետ չենք համագործակցում»։

Հարցրինք, թե այդ դեպքում արդյո՞ք խաչերն իրենց միջոցով է փոխանցվել, Ամատունին պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ ես չեմ կարող նման տեղեկություն հաստատել, որ նման բան մենք փոխանցել ենք։ Մի քիչ տարօրինակ է։ Եթե խոսքն այն մասին է, թե արդյոք մենք պարոն Ծառուկյանի հիմնադրամից ստացել ենք, որևէ բան և դա անմիջապես ԿԽՄԿ վերցրել է իրենցից, անմիջապես և տեղափոխել է՝ նման բան ես չեմ կարող հաստատել, նման բան չկա»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի