Թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է «ապաշրջափակում»՝ որպես իրենց ազգային շահերի միակողմանի առաջ մղման հաջորդ փուլ․ Թադևոս Ավետիսյան
copy image url

Թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է «ապաշրջափակում»՝ որպես իրենց ազգային շահերի միակողմանի առաջ մղման հաջորդ փուլ․ Թադևոս Ավետիսյան

Միտք Ներքին 2 տարի առաջ - 14:18 15-02-2023
ՀՅԴ կուսակցության անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն անդրադարձել է, իր ձևակեպմամբ, Հայաստանին պարտադրվող «ապաշրջափակման» իրական հետևանքներին։

Նա Facebook-ի իր էջում գրել է.

«1․ Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր կողմերի ազգային շահերի փոխհամաձայնեցման հիմքով, այլ ոչ թե մեկի պարտադրանքով։

2․ Պատմական փաստ է․
Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։
Մինչև 44-օրյա պատերազմը․
Թուրքիան և Ադրբեջանը տնտեսական շրջափակման միջոցով էին նաև փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։

4․ Հիմա, երբ ունեն ռազմական դոմինանտություն․
թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է «ապաշրջափակում»՝ որպես իրենց ազգային շահերի միակողմանի առաջ մղման հաջորդ փուլ։

5․ Թուրքիան այլ երկրների նկատմամբ ևս ակտիվորեն իրականացնում է տնտեսական ներխուժման (էքսպանսիայի) քաղաքականություն։

6․ Առկա են անկառավարելի ռիսկեր և իրական սպառնալիքներ․
Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու և տնտեսական կցորդ դարձնելու առումով։

7․ Երկկողմանի շրջափակումը վերաճելու է եռակողմի․
Հայաստանը կորցնելու է տարածաշրջանում իր գրավչությունը՝ համեմատական առավելություններն ու աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։

8․ Տեղական արտադրանքը փոխարինվելու է թուրքականով․
առաջնային և կործանարար հարված է լինելու գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար, որոնք ունեն նաև արտահանման մեծ ներուժ։

9․ Թուրքիայից Հայաստանի ներմուծումը տարեկան միջինը շուրջ 150 անգամ գերազանցում է արտահանմանը և այս բացասական ցուցանիշն ունի և ունենալու է էական աճի միտում։

10․ Նախկինում եղած տրանսպորտային ենթակառուցվածքներն այլևս գոյություն չունեն։

Նոր ենթակառուցվածքների ձևավորումը պահանջելու է ֆինանսական ահռելի ներդրումներ, որին Հայաստանի մասնակցությունը և հետագա կառավարման վրա իրական ազդեցությունը լինելու են աննշան»։