Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:15 14-02-2023

Թուրքիայի և Իսրայելի արտգործնախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենի հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության հետագա ամրապնդումը։

Քոհենն ավելի ուշ թվիթերյան գրառում է կատարել, որում նշել է, որ Թուրքիան շահագրգռված է Իսրայելի հետ կապերի ամրապնդմամբ։ «Մենք խոսեցինք քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը խոչընդոտելու կարևորության մասին»,- գրել է նա։

Իսրայելի արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների ջերմացումը ռազմավարական հետաքրքրություն է ներկայացնում: Նա շեշտել է, որ դա կամրապնդի Իսրայելի դիրքերը և կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։

Նշենք, որ Իսրայելն ու Թուրքիան ներկայումս երկկողմ հարաբերությունների աստիճանական բարելավման շրջանում են գտնվում։ Երկկողմ հարաբերությունները կտրուկ վատթարացել էին 2010 թվականին՝ Թուրքիայից Գազայի հատված մեկնած նավի գրավման միջադեպից հետո։ Նախորդ տարի երկու երկրները վերանշանակել էին դեսպաններին և վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից

Ձեզ գուցե հետաքրքրի