Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 11:05 14-02-2023

Սիրիայում որոնողափրկարարական սարքերի բացակայության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դանդաղ են առաջ գնում

Սիրիայում գրանցված երկրաշարժ հետևանքով զոհերի թիվն ամեն օր ավելանում է։ Հայտարարվել է, որ փլված շենքերում որոնողափրկարարական աշխատանքներն արդեն կասեցված են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայի հայկական համայնքի ներկայացուցիչ, լրագրող Հովիկ Շեհիրյանը։

«Այնտեղ այլևս դիեր կամ վիրավոր մարդիկ չկան։ Այդուհանդերձ, թիվն ավելանում է։ Այսօրվա դրությամբ, ինչպես արդեն հայտնի է, միայն երկու զոհ ունենք։ Ունենք 10 վիրավոր։ Նրանք հիմնականում թեթև վիրավորում են ստացել։ Թեև երկու ծանր դեպք ունեինք, բայց արդեն իսկ բուժման գործընթացը դրական ընթացք է ստացել։ Միևնույն ժամանակ, որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ սարքերի բացակայությունը դանդաղեցնում է այդ գործընթացը։ Հետևաբար, տուժածները ևս ուշ են գտնվում»,- ասաց նա։

Սիրիայում երկրաշարժից տուժած շրջաններում անօթևան մնացած անձանց հստակ թիվը հայտնի չէ։ Այդուհանդերձ, մեր զրուցակցի խոսքով, Հալեպի 130 փլուզում է եղել, կամ ապահովության համար պետք է ապամոնտաժվեն։

«Հետևաբար, կարծում եմ, որ մեծ թվով քաղաքացիներ անտուն ու անօթևան կմնան։ Միևնույն ժամանակ, այն հանձնախումբը, որը պատասխանատու է տների վիճակի գնահատումն ու հաշվառումն իրականացնելու համար, շատ ինտենսիվ աշխատանք են տանում։ Հետևաբար, մինչև այժմ էլ աշխատանքները շարունակվում են ու իրավիճակը շարունակում է անհայտ մնալ։ Սակայն, 100-ավոր ընտանիքեր այսօր էլ շարունակում են մնալ անորոշ իրավիճակում։ Կան որոշ ընտանիքներ, որ վերադարձան, ինչպես որ իմ ընտանիքը, բայց մեծ թվով ընտանիքների խնդիրը մնում է դեռևս անորոշ»,- ասաց նա։

Սիրիայում փրկարարական աշխատանքներն իրականացվում են մի շարք երկրներից ժամանած մասնագետների ու փրկարարների օժանդակությամբ։ «Սիրիայում մենք ունենք որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող խմբեր՝ Ալժիրից, Իրաքից, Լիբանանից, Հայաստանից, Պաղեստինից, Իրանից, Թունուսից ու Ռուսաստանից։ Իրենց աշխատանքները կատարում են 24-ժամյա ռեժիմով։ Փրկարարների մի մասն՝ աշխատանքների ծավալի նվազմամբ պայմանավորված, որոշ փրկարարներ արդեն իսկ վերադարձել են, մյուսները շարունակում են աշխատանքը»,- ասաց նա։

Այս պահին էլ շարունակում են անորոշ մնալ խնդրի հստակ մասշտաբները, ցուցակագրման գործընթացը շարունակվում է։ «Հիմնական օգնությունը, որ նախատեսվում է կամ նախընտրելի է, որ մարդկանց հատկացվի՝ կանխիկ գումարով օգնությունն է։ Որովհետև մարդիկ ստիպված են վարձով բնակարաններ գտնել ու այնտեղ բնակվեն»,- ասաց նա։

Այժմ էլ հետերկրաշարժային ցնցումները չեն դադարել։ Հովիկ Շեհիրյանի խոսքով, սակայն, դրանք բավականին թեթև են ու գրեթե չեն նկատվում։ Այդուհանդերձ, դրանք նույնպես վնասված շենքերի փլուզման վտանգ են ներկայացնում։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են