Մամուլ 3 տարի առաջ - 08:42 14-02-2023

Ինչու Գագիկ Մելքոնյանը չմասնակցեց իր ընկերոջ հարցով քվեարկությանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի եւ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է արդեն կայացրել։

Մինչ այդ էլ՝ փետրվարի 9-ին, ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկությամբ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։ Ինչպես արդեն հայտնել ենք, քվեարկությանը չէր մասնակցել ՔՊ 3 պատգամավոր. Մարիամ Պողոսյանն այդ օրերին գործուղման էր, իսկ Վիգեն Խաչատրյանն ու Գագիկ Մելքոնյանն այդ օրը ԱԺ չէին եկել հիվանդ լինելու պատճառով:

ՔՊ-ի ներսում այդ օրերին խոսակցություններ են պտտվել, որ իրականում Գագիկ Մելքոնյանին հետ է պահել Սեյրան Օհանյանի հետ նախկինում ունեցած մտերիմ հարաբերությունները:
Նշենք, որ Գագիկ Մելքոնյանը 2000-2008թթ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է եղել՝ Զինված ուժերի թիկունքի պետը, իսկ Օհանյանը 2007-ից՝ ՊՆ ԳՇ պետը, 2008-ից` նախարար։
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց է ուղղել Գագիկ Մելքոնյանին:

–Պարո՛ն Մելքոնյան, խոսակցություններ են շրջանառվում, որ իրականում Սեյրան Օհանյանի հետ Ձեր նախկին մտերմությունն է հետ պահել, որ գաք ու Ձեր թիմակիցների հետ մասնակցեք նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը:
-Ես հիվանդանոցում եմ եղել, վատառողջ էի, դրա համար էլ չեմ եկել։

–Իսկ եթե գայիք, ինչպե՞ս կվարվեիք. Օհանյանի հետ ունեցած Ձեր ընկերական հարաբերությունները հաշվի կառնեի՞ք, թե՞ կշարժվեիք այնպես, ինչպես Ձեր թիմակիցները, եւ կողմ կքվեարկեիք:
-Ես չեմ պատասխանի այդ հարցին. ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քվեարկությունը գաղտնի է:
–Պարո՛ն Մելքոնյան, Սեյրան Օհանյանին մեղադրում են զորամասի օտարման, խոշոր չափերով գույք հափշտակելու եւ վատնում կատարելու համար: Նրա հետ ինքներդ տեւական ժամանակ աշխատել եք. արդարացի՞ են նրան ուղղված մեղադրանքները, ինչպե՞ս եք վերաբերվում դատախազի մեղադրանքներին:

-Կոնկրետ Սեյրան Օհանյանի մասով եթե քրեական գործ են հարուցել, ինքը պետք է կարողանա պաշտպանվել: Ինքն ունի իր փաստերը, իր տեսակետը, ամեն մեկը մի ձեւով է նայում հարցին, բայց Օհանյանը պետք է արդեն պաշտպանվի, ինքը գիտի՝ ոնց է պաշտպանվում: Իսկ փաստերը համապատասխանում են իրականությանը, թե չեն համապատասխանում՝ քննությունը պետք է պարզի: Ես ո՛չ դատապաշտպան եմ, ո՛չ էլ փաստաբան եմ: Դատախազն ասում է՝ դեպքը տեղի է ունեցել այսինչ ժամանակաշրջանում, իսկ այդ ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել, Սեյրան Օհանյանը նախարարի պաշտոնն է վարել, նա ունի իր փաստերը՝ ինչու են այդ զորամասերը օտարվել. փաստեր կան, պետք է ասի՝ ինչպես է եղել դա: Ինքը պետք է պաշտպանվի. ամեն մեկն էլ, ում մեղադրանք է առաջադրվում, պետք է պաշտպանվի»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան