Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 13-02-2023

Մենք կգրավենք Կիևը, Խարկովը և Օդեսան. Կադիրովը մտադիր է հասնել Լեհաստան

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության շրջանակներում Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է վերահսկողության տակ վերցնել Խարկովն ու Օդեսան։ Այս մասին Կադիրովն ասել է «Россия 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է «60 րոպե» հաղորդաշարով։

Կադիրովը շեշտել է, որ Օդեսայի և Խարկովի գրավումը հնարավորություն կտա ապահովել Ռուսաստանի անվտանգությունը : «Մենք պետք է վերցնենք Խարկովն ու Օդեսան, որպեսզի ապահովենք մեր պետությունը։ Մենք պայքարում ենք խաղաղության համար»,- ասել է նա։

Չեչնիայի ղեկավարը տեղեկացրել է, որ հատուկ գործողությունը շարունակվում է, և նույնիսկ ՆԱՏՕ-ի տանկերը չեն կարողանա կասեցնել ռուս զինվորականների ճնշումը։ «Մենք կվերցնենք Օդեսան, Խարկովն ու Կիևը։ Մենք կամաց-կամաց առաջ ենք գնում.»,- ասել է նա։ Վերջինիս համոզմամբ՝ արևմտյան տանկերը սարսափելի չեն, քանի որ դրանք կխոցվեն հակաօդային պաշտպանության օգնությամբ։

Վերջինս հարցազրույցի ժամանակ նշել է, որ ռուս զինվորականները կարող են հեշտությամբ հասնել Կիև, եթե համապատասխան հրաման ունենան։ Նրա խոսքով՝ ներկայումս բոլոր ուժային կառույցները պատրաստ են Ուկրաինայի մայրաքաղաքի դեմ նոր հարձակում սկսել։

Չեչնիայի ղեկավարը նշել է, որ հատուկ գործողության հաջողությունը կլինի Ուկրաինայի վերափոխումը Ռուսաստանի դաշնակից պետության, սակայն դրա համար անհրաժեշտ է կանգնեցնել Լեհաստանին ու Գերմանիային։ Նա միևնույն ժամանակ համոզմունք է հայտնել, որ ռուսական ուժերը հատուկ գործողության ընթացքում կհասնեն Լեհաստան։

«Ինձ համար հաղթանակը Զելենսկու գլխավորած հանցախմբի ոչնչացումն է, ով այժմ սպանում է մեր քաղաքացիներին։ Այնտեղ անհրաժեշտ է անցկացնել միջանկյալ ընտրություններ, հանրաքվե և հարաբերություններ կառուցել Ուկրաինայի հետ, ինչպես դաշնակից երկրի հետ»,- ասել է նա։

Կադիրովը միևնույն ժամանակ հայտնել է, որ պատրաս է Զելենսկու հետ դեմ առ դեմ ձևաչափով բանակցել։



Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան