Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:38 13-02-2023

Մեր հետևորդներից մեկն ասաց, որ երկրաշարժն այնքան ուժգին էր ու ինքն ընկել է ցնցումներից․ Վրաստանում երկրաշարժերը մտահոգում են բնակիչներին

Վերջին 3 օրվա ընթացքում Վրաստանում 5-6 ցնցումներ են տեղի ունեցել։ Oragir.News-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանն ասաց, որ մարդկանց շրջանում, բնականաբար, անհանգստություն կա։ Արդեն որերորդ օրն է երկրաշարժեր են։

«Բարեբախտաբար, այդ ցնցումները շատ ուժգին չեն։ Անգամ, երեկ զանգեց մեր հետևորդներից մեկը և տեղեկացրեց, որ ցերեկը տեղի ունեցած երկրաշարժը բավականին ուժգին էր ու ինքը նույնիսկ ընկել է ցնցումներից։ Մարդիկ, իրոք, շատ են մտահոգված՝ տեսնելով, թե ինչպիսի ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ Ասում են՝ «ինչ որ անոմալ բան է կատարվում ու մտահոգ են»։

Հարցին, թե որքանով են մարդիկ տեղեկացված՝ ինչպես պահել իրենց երկրաշարժերի դեպքում, նա ասաց, որ դժվար է ասել, թե մարդիկ գիտեն, թե՝ չէ, ինչպես պահել իրենց նման իրավիճակում․

«Բարեբախտաբար, այստեղ՝ Ջավախքում, հիմնականում տներն ամուր են և համեմատ քիչ են բարձրահարկ շինությունները»։

Նա ընդգծեց, որ նաև Վրաստանում են խոսում այն մասին, թե հնարավոր է, որ երկրաշարժերն արհեստածին են․ «Երկրաշարժերի արհեստածին լինելու հետ կապված նույնպես տարբեր են տեսակետները։ Ես էլ չեմ բացառի, որ նման բան հնարավոր էր՝ հաշվի առնելով Թուրքիայի կեցվածքն ու հարաբերությունները Հունաստանի, Հայաստանի, Սիրիայի և ինչպես նաև ՌԴ-ի հետ։

Ես էլ այն կարծիքին եմ, որ հնարավոր է այս աղետը արհեստածին լինի, հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան աշխարհաքաղաքական շատ մեծ ախորժակ ուներ, օրինակ՝ Հունաստանի հետ առճակատման էր գնում։ Լուրջ արգելքներ էր ստեղծում նաև ՆԱՏՕ-ի համար, ինչպես հայտնի է, նոր անդամներ էին ուզում ներգրավել ՆԱՏՕ, սակայն Թուրքիան դա թույլ չտվեց։

Միաժամանակ, Թուրքիան Ռուսաստանի հետ մերձեցման ուղղությամբ է աշխատում, ագրեսիվ քաղաքականություն էր վարում նաև Հայաստանի նկատմամբ՝ Ադրբեջանի ձեռքով պատերազմ հրահրելով, Սիրայում ռազմական գործողություններն էլ հայտնի են։ Հաշվի առնելով այս ամենը՝ ես էլ չեմ կարող դա բացառել, սակայն որևէ փաստ այդ մասին վկայող չկա» ։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան