Ներքին 3 տարի առաջ - 14:33 12-02-2023

Երկու միլիոնից մեկն էլ թող դժգոհ լինի. ի՞նչ անենք, կարող ա` դաշնակ են. հայ ներկրողը հպարտանում է թուրքական զեյթունով

Այն, որ հայկական ներմուծողներից շատերը նախընտրոմ են թուրքական ապանքներ ներմուծել հանուն իրենց սեփական բիզնեսի, գաղտնիք չէ, բայց երբ դրանց քանակն օր օրի շատանում է, ու սուպերմարկետներում ամեն քայլափոխի հանդիպում ենք թուրքական ապրանքներ, դա արդեն մտահոգիչ է, այն էլ այն դեպքում, երբ սահմանները դեռ փակ են։

Այս անգամ անդրադարձել ենք սուպերմարկետներ թուրքական զեյթուն մատակաարաող «Լիվետի Ֆուդ» ՍՊԸ-ին, որն արդեն շուկայում գործում է տասը տարի։ Համացանցում օգտատերերից շատերն իրենց դժգոհությունն են հայտնել՝ նշելով, որ անգամ հանկարծակիի են եկել։ Հասկանալու համար, թե որքան ժամանակ է ընկերությունը զբաղվում ներմուծմամբ, որն է հենց թուրքական զեյթուն ներմուծելու իրենց մոտիվացիան՝ կապվեցինք ընկերության հետ։ Աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Տասը տարի արտադրում ենք, ի՞նչն է խնդիրը։ Երկու-երեք միլիոնի մեջ մեկն էլ թող հայտնի իր վրդովմունքը։ Ի՞նչ անենք։ Իսկ ձիթապտուղ Հայաստանում կա՞։ Քաղաքացիներից մի քանիսը, ովքեր դժգոհություն են հայտնել, կարո՞ղ ա՝ դաշնակ են։ Ի՞նչ եք ինձնից ակնկալում, տեղեկություն եք տալիս, որ դժգո՞հ են։ Գիտեք, որևէ մեկը չի կարող բոլորին բավարարել կամ գոհ թողնել, դուք էլ շատ լավ գիտեք։ Գործարարները և՛ հայ են, և՛ հույն, հիմա ո՞ւմ դեմ են դգոհությունները, ի՞նչ է եղել։ Ես Ձեր հարցին կպատասխանեի այն դեպքում, եթե դուք հարկայինից զանգեիք, ինչո՞ւ պետք է Ձեր հարցերին պատասխանեմ, որ վաղուց ենք ներկրում, ի՞նչն է Ձեզ հետաքրքրիր։ Եթե խոսակցություն ունեք, կարող ենք հանդիպել ու խոսել, ամբողջ Հայաստանը թուրքական հագուստ է հագնում, թուրքական ամանի հեղուկ է օգտագործում, կամ էլ՝ զուգարանի թղթեր։ Ի՞նչն է զարմանք առաջացրել։ Վաղուց թե հիման ի՞նչն է խնդիրը։ Դուք մտնո՞ւմ եք շուկա, տեսնո՞ւմ եք, թե ինչքան անօրինական ապրանքներ կան թուրքական, ինչո՞ւ է ձիթապտուղը Ձեր մեջ զարմանք առաջացրել։ Այս տեսակի ձիթապտուղը միայն Թուրքիան ունի, հիմա ես Ձեզ կուզեի մի հատ հյուրասիրել, որ փորձեք, ոչ թե ուզում եմ գովեստով զբաղվել, այլ տասը տարուց ավելի է, ապրանքները ներմուծվում են տարբեր երկրներ։ Դուք գիտեք, որ ձիթապտուղ չկա, իսկ նրանք, որոնք ներմուծվում են, օրինակ Իսպանիայից, դրանք բնական բաներ չեն, ներկված են։ Ամեն մի տուփի համար մենք բավական հարկեր ենք վճարում, սերտիֆիկատներ ենք վերցնում, դրոշմապիտակներ, ուզում եմ ասել՝ այդ բողոքողները թող տեսնեն, թե ինչքան ոչ օրինական ձևով են ապրանքներ մտնում ՀՀ։ Մենք պետք է ուժեղանանք, պետք չէ մեկը մյուսով խառնել, չգիտեմ, այսօր փլատակների մեջ այնքան թուրք մնաց, ու իրենց մեջ ինչքան լավերը կան, մենք չպետք է քաղաքական բաները խառնենք իրար։ Մի քիչ առաջ է պետք նայել, հիմա մեր բիզնեսն էլ դա է։ Թող մի քանի հոգի էլ բողոքի, ի՞նչ անենք։ Կարող ա պատահի՝ հատուկ մարդիկ կան, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում, բայց էտ մարդիկ մի հատ թող իրենց հագ ու կապը նայեն։ Ամեն մարդ թող իր անելիքն անի ու անի՝ ինչ օրենքի սահմաններում։ Ես ուղղակի սա բոլորին եմ խնդրում, որ վերջապես մեր երկիրն էլ մի քիչհզորանա, թող մտնեն բոլորն օրենքի դաշտ։ Վրեժխնդիր պետք չի լինեն, նրանց մեջ էլ կան շատ լավերը, բայց ղեկավարների պատճառով երբեք հասարակ ժողովուրդը չպետք է տուժի։ Մեր ղեկավարներն էլ ամեն ինչ անում են, որ ծաղկի երկիրը։ Դուք ո՞վ եք, բողոքում եք, պահեք ձեր մեջ։ Եթե իմ կառավարությունը թույլ է տալիս, և ես օրենքի սահմաններում ինչ –որ բան եմ անում, հենց այդ բողոքողները կերազեին մի հատ բուտիկ ունենային, գնային Թուրքիա, ապրանք բերեին ու վաճառեին։ Միշտ էդ բանը կա․ աղվեսի դունչը որ խաղողին չի հանում, ասում է՝ թթու է»։

Փաստորեն, հպարտանալու առիթ է ներմուծողի համար թուրքական ապրանքը կամ էլ՝ դիվանագիտություն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին