Ներքին 3 տարի առաջ - 12:34 12-02-2023

Վահան Քերոբյանը մեկնել Է Դուբայ՝ մասնակցելու World Government Summit կոնֆերանսին

Նախարար Վահան Քերոբյանը մեկնել է ԱՄԷ՝ մասնակցելու փետրվարի 13-15-ը Դուբայ քաղաքում կայանալիք խոշորագույն World Government Summit գագաթնաժողովին, որտեղ ելույթով հանդես կգա Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։

Գագաթնաժողովին մասնակցելու են 20 երկրի ղեկավարներ և 250 նախարարներ, ներկա է լինելու նաև աշխարհահռչակ գործարար և նորարար Իլոն Մասկը։

Բացի այդ, World Government Summit-ի շրջանակում կանցկացվի նաև Global Unicorns Roundtable քննարկումը, որին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ ելույթ կունենա Krisp ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը։

Հայաստանն առաջին անգամ է մասնակցում համաշխարհային կարևորագույն այս գագաթնաժողովին։