Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 19:42 11-02-2023

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից փրկված մարդիկ կարող են երկրորդական աղետի բախվել. ԱՀԿ-ի նախազգուշացումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից փրկված մարդիկ կարող են բախվել երկրորդական աղետի։ Ինչպես փոխանցում է CNN-ը, աղետից փրկվածներին երկրորդական աղետ է սպասվում, քանի որ ցուրտը և ձյունը հանգեցնում են վատթարացող ու սարսափելի պայմանների։

ԱՀԿ միջադեպերի արձագանքման մենեջեր Ռոբերտ Հոլդենը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ երկրաշարժի հետևանքով շատ մարդիկ մնացել են բաց երկնքի տակ, վատթարացման ու սարսափելի պայմաններում։ «Մենք լուրջ խափանումներ ենք ունենում մեր հիմնական ջրամատակարարման համար, մենք լուրջ խափանումներ ենք ունենում վառելիքի, էլեկտրաէներգիայի, կապի միջոցների, կյանքի համար»,- ասել է նա:

Վերջինս շեշտել է, որ միջազգային հանրությունը երկրորդական աղետի ականատեսը դառնալու իրական վտանգի տակ է, որը կարող է ավելի շատ մարդկանց վնասել, քան սկզբնական աղետը։ Նրա խոսքով՝ երկրորդական աղետ տեղի կունենա, եթե իրենք չգործեն նույն տեմպերով և ինտենսիվությամբ, որն առկա էր որոնողափրկարարական աշխատանքների դեպքում։

Նշվում է, որ Թուրքիայի և Սիրիայի այն շրջաններում, որոնք տուժել են երկրաշարժից, օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է, ինչն էլ ավելի է սրում առկա խնդիրները։ «Օրինակ, սիրիական Հալեպ քաղաքում հանգստյան օրերին կանխատեսվում է -3°C-ից -2°C, մինչդեռ փետրվար ամսվա նվազագույն ջերմաստիճանը սովորաբար 2,5°C է լինում»,- նշել է նա։

Սիրիայում իրավիճակը շատ ավելի վատ է, քան Թուրքիայում, որովհետև տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ Անկարային առաջարկել են փրկարարական խմբեր, նվիրատվություններ և օգնություն: Բացի այդ Սիրիայի հյուսիսային շրջաններին հրատապ պաշարների մատակարարումը բարդացել է երկրում ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով։

Հիշեցենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայում փետրվարի 6-ին երկու ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով մահացածների թիվը վերջին տվյալներով գերազանցում է 20 հազարը։ Էրդողանի հրամանով՝ երկրում յոթ օրով սուգ է հայտարարվել, իսկ երկրաշարժից տուժած 10 նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին