Ներքին 3 տարի առաջ - 23:56 10-02-2023

ԵՄ դիտորդները կարող են մեզ վրա թանկ նստել․հնարավոր է` ռուսական վրեժխնդրություն լինի. Մհեր Հակոբյան

«Կարծում եմ դա ոչ միանշանակ ընկալվող հարտարարություն էր: Դրա տակ շատերն են փորձում խորը իմաստներ տեսնել, բայց դա ավելի շատ էմոցիոնալ պորթկում էր»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Նիկոլ Փաշինյանն ունի բնավորություն, երբ փորձում է ինչ-որ բան ընդգծել, ընկնում է այդ ընդգծվածությունների մեջ: Նա ուզում էր ԵՄ դիտորդների գալը հայանպաստ, հայաստանանպաստ հիմնավոր ներկայացնել: Ամեն դեպքում դա ուղղակի անհաջող խոսք էր»,-ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ վարչապետը խորհրդարանում ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով, որ ԵՄ առաքելությունը գալիս է Հայաստան՝ համոզվելու, որ մենք չենք պատրաստվում հարձակվել Ադրբեջանի վրա, ավելին՝ հսկելու ռուսական զորքերի տեղաշարժը:

Հարցին՝ ամեն դեպքում՝ Եմ դիտորդական առաքելությունը ինչու է գալու Հայաստան, ինչ կտա մեզ իրենց ներկայությունը, Հակոբյանն ասաց. «ԵՄ դիտորդների գալը հայերի սիրուն աչքերի համար չէ: Այցը ԵՄ-Արևմուտք-Ռուսաստան հակամարտության ֆոնին է, և այն ունի քաղաքական խորքային բովանդակություն: Երբ Արևմուտքը փորձում է իր ներկայությունը Կովկասում ավելի շատ ընդգծել՝ ի հակադրություն թուլացող Ռուսական ներկայության, անկասկած է: Բայց այս ամենից Հայաստանն էլ օգուտ ունի»:

Ռազմական փորձագետի խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանի աջակցություններն ու երաշխիքները մեր համար չեն գործում. «Արցախյան վերջին 3-րդ ողբերգական պատերազմում մեզ օգնեցին ռուսները, բայց լիարժեք չօգնեցին: Արցախի մասին ասում էին կողքի պետությունների տարածքն է, և մենք չենք կարող ոչինչ անել: Այս տարիների ընթացքում եղել են բազմաթիվ մանր ագրեսիաներ, տարածքային կորուստներ, և ողջ ընթացքում ռուսական կողմը մեզ ոչ մի ռեալ աջակցություն չցուցաբերեց: Այս պայմաններում Հայաստանի Հանրապետությունը ի՞նչ անի, մեզ դանդաղ կրակի վրա խորովում են: Դե Հայաստանն էլ ասում է՝ Ռուսաստան, եթե մեզ չեք աջակցում, ստիպված պետք է գնանք մյուս ուժային կենտրոնի մոտ: Այլ հարց է, որ սա կարող է մեզ վրա թանկ նստել՝ ռուսական վրեժխնդրություն և այլն»,-նշեց Հակոբյանը:

Ըստ ռազմագետի` արդեն Ռուսաստանի դեմ է խոսում անգամ Հայաստանի ամենառուսաստանամետ ընդդիմությունը. «Այս պայմաններում ես միանշանակ դրական եմ գնահատում ԵՄ դիտորդների գալը: Պարզ է՝ ռուսական կողմնորոշում ունեցողներն ընդգծված բայցասական են վերաբերվում, բայց նույնիսկ իրենք ընդունում են, որ սա ամեն դեպքում պետք է Հայաստանին: Վերջերս արմատական ընդդիմության ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը հավաքներից մեկի ժամանակ ասաց` hարգելի՛ ռուսներ, մենք հասկանում ենք, որ ձեր վիճակն այս պահին ծանր է, սակայն մինչև դուք Ուկրաինայում ուղղվեք և գաք, հնարավոր է մենք այստեղ այլևս չլինենք»:

Հակոբյանը որպես վերջաբան ավելացրեց. «Պետք է ուժեղ լինել, որ նույնիսկ քո դաշնակիցը, երբ քո շահերի դեմ քայլեր անի, չկարողանա շահերդ ոտնահարել»:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի