Երևան +12°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:09 10-02-2023

Կոտայքում 17-ամյա տղան նկուղում կախվելու միջոցով ինքնասպան է եղել. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին Նոր Հաճնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գետամեջ գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է երիտասարդ տղայի կախված դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի պատշգամբի տակ գտնվող նկուղային հարկի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 17-ամյա Ս. Վ-ի դին՝ առաստաղից գոտու միջոցով կախված վիճակում։

Ս. Վ-ն այցելել էր իր տատի և պապի տուն, ու նրա դին հայտնաբերել է քեռին։