Ներքին 3 տարի առաջ - 17:55 09-02-2023

Մինչև 2026թ. ՀՀ-ում վատ վիճակում գտնվող ԲԿ-ներ չպետք է ունենանք.հաստատվեց առողջապահության համակարգի 2023-2026 թթ․ զարգացման ռազմավարությունը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը:

Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով նշեց, որ ռազմավարությունը կազմվել է համապարփակ ուսումնասիրության արդյունքում:
«Մեր ռազմավարության հիմնական նպատակն է բարելավել բնակչության առողջության պահպանումը և շեշտադրումը փոխել հիվանդաբուժությունից դեպի առողջության պահպանում, բարելավում, կյանքի սպասվելիք միջին տևողության աճ, կյանքի որակի բարելավում: Սրանք շատ կարևոր հայեցակարգային փոփոխություններ են, և, մեր կարծիքով, օգնելու են, որ առողջապահության ուղղվածությունը լինի ոչ միայն այն խնդիրներին, որոնք վրա են հասել, այլև ուղղված լինի նրան, որ ծնված օրվանից հոգ տանենք առողջության պահպանման մասին, առողջությանը վերաբերվենք որպես կարևորագույն ռեսուրս, և ամբողջ համակարգն այնպես կառուցված լինի մարդու շուրջ, որպեսզի աջակցի այդ ռեսուրսները պահպանելուն և մարդկային կապիտալի պոտենցիալը լավագույնս դրսևորելուն»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարն ընդգծեց, որ Հայաստանում ռազմավարական մակարդակում ուշադրություն է դարձվել նաև տարեցների առողջության հիմնախնդրին:

Խոսելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին՝ նախարարը նշեց, որ այն կփոխի ամբողջ համակարգի ֆինանսավորման մեխանիզմները և կնպաստի, որ դրանք ուղղված լինեն ավելի ծախսարդյունավետ, ավելի որակյալ ծառայությունների մատուցմանը և դրանց հասանելիության մեծացմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ շատ կարևորում է ռազմավարության ընդունումը: «Մինչև հիմա մենք շատ լուրջ ոլորտում փոփոխություններ և ներդրումներ ենք ունեցել, բայց կարևոր է համապարփակ պատկերացում ունենալ: Ունենք պայմանավորվածություն, որ մինչև 2026 թվականը Հայաստանում վատ վիճակում գտնվող հանրային առողջապահական ենթակառուցվածք չպետք է ունենանք, նկատի է առնվում հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, ամբուլատորիաները, և նաև առողջության պահպանման առաջնային օղակի զարգացումն է ամենակարևոր անկյունաքարը այս ռազմավարության»,- ասաց նա:

«Շատ կարևորում եմ, որ առողջապահական ապահովագման վերաբերյալ եկամուտների համընդհանուր հայտարարգրման վերաբերյալ, այս մեծ ռազմավարական նշանակություն ուենցող բարեփոխումների մասին հանրության հետ ռազմավարական կոմունիկացիա տեղի ունենա, որ մարդիկ մանրամանսն տեղեկանան, թե ինչ է արվում ինչ ժամանակացույցով»,-ասաց նա:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում