Արտաքին 3 տարի առաջ - 17:40 08-02-2023

Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, կողմ է կարճ ժամկետում բանակցությունների անցկացմանը․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ Միրզոյանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանն «ի տարբերություն Հայաստանի» աջակցում է խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամկետում բանակցությունների անցկացմանը։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Հաջիզադեն այս մասին ասել է՝ պատասխանելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը խոչընդոտել է բանակցային գործընթացին։

Հաջիզադեն շեշտել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հիշատակած առաջարկները Ադրբեջանը ներկայացրել է ոչ թե մի քանի օր, այլ 15 օր առաջ։ Նրա խոսքով՝ «հայկական կողմը թույլ է տալիս շահարկել խաղաղ համաձայնագրի բանակցային գործընթացը և նպատակ ունի շփոթեցնել միջազգային հանրությանը` ներկայանալով որպես կառուցողական կողմ»։

«Ինչպես գիտեք, հենց հայկական կողմն էր, որ խախտելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համաձայնեցված ընթացքը, անցյալ տարվա դեկտեմբերին հրաժարվեց բանակցել։ Սակայն այժմ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին վերադառնալու փոխարեն նա գործընթացի համար արհեստական խոչընդոտներ է ստեղծում։ Ադրբեջանն, ի տարբերություն Հայաստանի, հանդես է գալիս խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ կարճ ժամանակում բանակցություններ անցկացնելու օգտին, և միշտ պատրաստ է դրան»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը Ադրբեջանից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկներն է ստացել: Միրզոյանն անդրադարձել էր նաև դեկտեմբերին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը՝ նշելով, որ այդ չէր կայացել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու

Ձեզ գուցե հետաքրքրի