Սպորտ 3 տարի առաջ - 21:31 07-02-2023

Թուրք դարպասապահը երկրաշարժի հետևանքով մահացել է

Մահացել է թուրք դարպասապահ Ահմեդ Թյուրքասլանը։

«Յենի Մալաթիասփորի» ֆուտբոլիստի մահվան լուրը հաստատել է «Sabah Sport»-ը։ Ահմեդի աճյունը գտնվել է այսօր՝ փետրվարի 7-ին, երեկ նա համարվում էր անհետ կորած։

Թյուրքասլանը 28 տարեկան էր, կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև թուրքական այլ ակումբներում։