Սպորտ 3 տարի առաջ - 18:49 07-02-2023

«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ»

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 32-ամյա կոլումբացի պաշտպան Խուան Բրավոյի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում 2019 թվականի ամառվանից ու հասցրել է ելույթներ ունենալ «Լոռիում» և Երևանի «Արարատում»: Ընդհանուր առմամբ, նորեկը Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացրել է 86 հանդիպում, ևս 7 հանդիպման նա մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկությունում:

2020/21 մրցաշրջանում Բրավոն «Արարատի» հետ միասին դարձել է Հայաստանի գավաթակիր: Ընթացիկ խաղաշրջանում Խուանն անցկացրել է 17 խաղ ներքին առաջնությունում ու աչքի ընկել երկու գոլային փոխանցմամբ:

Մեր նորեկը արդեն հասցրել է առաջին գոլը խփել «Փյունիկում»` գրավելով ղազախական «Մակտարալի» դարպասը ընկերական խաղում: