Ներքին 3 տարի առաջ - 15:28 07-02-2023

Նիկոլ Փաշինյանին ուղղված աղոթքները տեղ հասան. «Մալաթիա»֊ն վերաբացվել է

«Տեսչական մարմինը եկավ առավոտյան, ամեն ինչ ստուգեցին, ապշել էին, որ էս կարճ ժամանակում ամեն ինչ կարգավորել էինք։ Հիմա մոտ հարյուր աշխատող աշխատում է արդեն։ Երեկ գրություն էինք ուղարկել համապասխան մարմնին, որ գա, նայի, էսօր արդեն եկան։ Լրագրողներից էլ շնորհակալ ենք, իրենք շատ օգնեցին, որ այս հարցը կարգավորվի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Մալաթիա» տոնավաճառի սեփականատեր և տնօրեն Սամվել Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, փետրվարի 1-ից փակվել էր: Որոշումն ու դրա մասին ծանուցումն առաջացրել է տոնավաճառի աշխատակիցների դժգոհությունը։ Փետրվարի 1-ին բողոքի ակցիա իրականացրին։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին