Ներքին 3 տարի առաջ - 13:56 06-02-2023

Մեր զոհված ընկերների առաջ պարտք ունենք՝ ցույց տալու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Գոռ Սարգսյան

Վերջին երեք տարիներին դաշնակցական երիտասարդն այնտեղ էր, որտեղ կար պայքար՝ պատերազմի դաշտից մինչև Երևանի փողոցներում ցույցեր, մինչև աշխարհում տարբեր դեսպանատների առջև ցույցեր: Այս մասին այսօր Երևանում ՀՅԴ Երիտասարդականի Համաշխարհային համագումարի բացմանն իր խոսքում ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ատենապետ Գոռ Սարգսյանը:

«Բնականաբար, հալածվել ենք: Հալածվել ենք թուրքերի կողմից, Հայաստանում գործող ապազգային, թուրքական շահը հետապնդող իշխանությունների կողմից: Հայրենիքի մեջ բանտարկվել ենք, իսկ ում չեն կարողացել բանտարկել, թույլ չեն տալիս հայրենիք գալ: Բնականաբար, մեզ այդ ճնշումներով չեն կարող հետ պահել հայրենիքի, Արցախի համար մղվող պայքարից: Դրա վառ ապացույցն է հայրենիքի մեջ այսօրվա այս ձեռնարկը։Բոլորը գիտեն, որ մեր օրակարգերը միտված են հանուն հայրենիքի, հանուն Արցախի։

Մենք որպես դաշնակցական երիտասարդներ, գործ ունենք անելու այս իրավիճակում, ցույց տալու այս իշխանություններին, մեր թշնամիներին, որ մենք չենք համակերպվելու այս իրականության հետ: Գործելու ենք հանուն Արցախի և հանուն Հայաստանի։ Մեզնից ավագ սերունդը 1990-կաններին ապրեց և գործեց, հարկ եղած դեպքում զոհվեց հանուն Արցախի և ազատագրեց Արցախը:

Եթե այս համագումարը լիներ սրանից երեք տարի առաջ, բազմաթիվ մեր ընկերներ այստեղ ներկա կլինեին, ովքեր իրենց կյանքը զոհեցին 44-օրյա պատերազմի ժամանակ: Ուստի մենք մեր ընկերների առաջ պարտք ունենք՝ նրանց գործը շարունակելու, պարտք ունենք ցույց տալու, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ասաց նա՝ հավելելով, որ առաջիկայում իրենց գործունեության տրամաբանությունը պետք է մղեն դրան:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան