Ներքին 3 տարի առաջ - 12:50 06-02-2023

Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Վաղարշակ Մատիկյանին նշանակել կրթության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է վարչապետի որոշման մեջ:

Վաղարշակ Մատիկյանը մասնագիտությամբ պատմաբան է: 10 տարուց ավելի է՝ աշխատում է հանրակրթության ոլորտում, ունի դասավանդման, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների ստեղծման և գնահատման փորձառություն։

Վաղարշակ Մատիկյանը 2015-ից 2017 թվականներին աշխատել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամում, 2017-ից 2019 թվականներին՝ Դասագրքերի շրջանառու հիմնադրամում՝ որպես ֆրանսերենի ուսուցման կազմակերպիչ, համայնքի զարգացման միջոցառումների մշակման և առաջնորդական հմտությունների զարգացման համակարգող, 2019-ից 2020 թվականներին աշխատել է «Անտարես» հրատարակչությունում, 7-րդ դասարանի պատմության դասագրքի համահեղինակն է:

2013 թվականից մինչև այսօր աշխատում է Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի Ա․ Երիցյան վարժարանում՝ որպես ուսուցիչ: 2020 թվականից մինչև այսօր համատեղության կարգով աշխատում է «Նորարար կրթական նախաձեռնությունների հիմնադրամում»՝ որպես համակարգող:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք