Արտաքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:05 05-02-2023

ԱՄՆ ՌՕՈՒ-ն խոցել է «չինական օդապարիկը»

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Հարավային Կարոլինայի երկնքում՝ երկրի հարավարևելյան ափերի մոտ, խոցել են Չինաստանին պատկանող «չինական օդապարիկը»։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին որոնվում են բեկորները և դուրս բերվում ջրից։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն կործանիչներ է ուղարկել Ատլանտիկայի երկնքում չինական հետախուզական աերոստատը խոցելու համար: