Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:40 04-02-2023

Եթե իմանայինք, որ զոհաբերվելով կփրկենք Հայաստանն ու հայ ժողովրդին, առանց որևէ մեկի բոցաշունչ ելույթների դա կանեինք․ Դավիթ Բաբայան

Տեսակետը, որ 120 հազար արցախահայերից հրաժարումը կփրկի Հայաստանը ու 3 մլն հայերին՝ թյուր է, եթե իսկապես լիներ Հայաստանի փրկության հարց, եթե մենք իմանայինք, որ արցախցիները բոլոր զոհաբերվելով կփրկեն մայր Հայաստանը՝ մենք ինքներս դա կանեինք, առանց որևէ մեկի բոցաշունչ ելույթների։
Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով նախօրեին Ազգային Ժողովում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթին, որտեղ նա հերթական հակաարցախյան թեզը առաջ տարավ՝ հայտարարելով. «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»։

Բաբայանն ընդգծեց, որ Արցախը տարիներ շարունակ եղել է Հայաստանի վահանը և արդեն տվել է ավելի քան 120 հազար զոհ՝ ողջ պատմության ընթացքում՝ փրկելով հայոց պետականությունը և հայ ժողովրդին, հայ ազգը և հայ գենը։

«Ես հույս ունեմ, որ դա նրա անձնական կարծիքն է։ Իրականում՝ փրկելով Արցախը՝ մենք փրկում ենք ողջ հայ ժողովրդին, սա պետք է գիտակցել։ Ավելին, սա պետք է հասկանա նաև հայ հասարակությունը։
Եթե մենք իմանայինք որ զոհեբերվելով կփրկենք Հայաստանն ու հայ ժողովրդին, անգամ մեկ հայ կմնա, ողջ ու հայ ժողովուրդը կունենա գոյատևելու հանարավորություն՝ մենք կգնայինք այդ քայլին։ Բայց խնդիրը նրանում է, որ սա ոչ թե երկընտրանք է Հայաստանի և Արցախի միջև, ինչպես դա փորձում են ներկայացնել ոմանք, ընդ որում՝ Թուրքիայի և Ադրբեջանի ուզածն էլ հենց այդ է, որպեսզի մենք պառակտվենք, մտածելով, որ երկրընտրանքը հենց Հայաստանի և Արցախի միջև է։ Իրականում Արցախը պարզապես առաջնագծում է, իսկ եթե դու չունես առաջնագծեր՝ պարտվելու ես»։

Նա նաև հիշեցրեց, որ կան պետություններ, որ անգամ իրենց մեկ քաղաքացու համար պատրաստ են պատերազմի, արդյոք սա նշանակում է, որ իրենք 1 հոգու համար վտանգում են իրենց անվտանգությունը։
«Այս թեզը ոչ քաղաքական, ոչ բարոյական, որևէ տեսանկյունից ճիշտ չէ։ Այդ կոնկրետ պատգամավորի նման տեսակետը բերելու է կատաստրոֆայի։ Պետք է հասկանալ՝ սա ի՞ր, ինչ-որ խմբի՞, թե՞ հասարակության մոտեցումն է։

Ամենակարևորն այն է, որ պետք է հասկանալ, թե հասարակության որ մասն է այդ կերպ մտածում, որովհետև դա թույլ կտա տեսնել, թե հասարակությունը որքանով է առողջ կամ հիվանդ։ Եթե որևէ մեկը նման հայտարարություն է անում, բայց հասարակության մեջ արձագանք չկա, մենք լայն դժգոհության ալիք չենք տեսնում՝ սա ավելի մտահոգիչ է ու վտանգ է հայոց պետության և հայոց պետականության համար։

Ի վերջո, նայեք Աստվածաշունչը, Սոդոմ-Գոմորը դրսի ուժերի պատճառով չեղավ, եղավ, որովհետև հասարակությունը նեխած էր, սակայն հասարակության մեջ լինել գեթ մեկը, որ արժանի է փրկվելու՝ կփրկվեր։ Այդպես էլ հիմա է»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան