Ներքին 3 տարի առաջ - 18:51 03-02-2023

Հասմիկ Հակոբյանի մտերիմը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ նրան կփոխարինի Դավիթ Առաքելյանը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից։

Հայտնի է, որ նա պատգամավոր Հասմիկ Հակոբյանի մտերիմներից է։

Վահան Նարիբեկյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։