Արտաքին 3 տարի առաջ - 13:45 03-02-2023

Իրանի նախագահը նշել է, որ երկրի թշնամիները ձախողվել են հիբրիդային պատերազմում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի թշնամիները ձախողվել են երկրի դեմ մղված հիբրիդային պատերազմում։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Ռաիսին նշել է, որ Իրանի դեմ սահմանված ապօրինի պատժամիջոցներից շատերը չեզոքացվել են։

Վերջինս հայտնել է, որ Իրանի դեմ վերջին հիբրիդային պատերազմիում ընդգրկված մի շարք երկրներ այսօր ցանկանում են Թեհրանի հետ բանակցություններ վարել։ Նա շեշտել է, որ երկրի թշնամիների պատերազմը ձախողվել է Իրանի ժողովրդի, հատկապես իրանցի կանանց խելամտության շնորհիվ։

Իրանի նախագահը նաև կոչ է արել Իրանի պաշտոնյաներին և իշխանություններին զբաղվել երկրի խնդիրներով մինչև դրանց լուծումը և նպաստել երկրի զարգացմանն ու առաջընթացին։ Ռաիսիի համոզմամբ՝ Իրանն այսօր ունի մեծ տերություններին հակադրվող հպարտ ժողովուրդ։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի