Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 15:04 03-02-2023

Ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12. Հրանտ Բագրատյան

Վարչապետի արածները քաղաքական խուլիգանություններ են՝ Հայաստանի հաշվին հաճոյանալ Ադրբեջանին։ Ինչո՞ւ եք նեղանում Լավրովից, ի՞նչ է ասել Լավրովը, շնորհակալություն հայտնեք, որ ասել է՝ 7 շրջան, ոչ թե 12․ հլը կարդացեք, թե Ադրբեջանը ոնց է ոռնում այդ հայտարարության համար։

Այս մասին այսօր Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանը տարիներ շարունակ «օկուպացրել» էր Ադրբեջանի յոթ շրջանը:

«Կամ եթե մի բան սխալ է ասել, չգիտի վերապահման մասին, վեր կացեք, ասեք՝ վերապահում կա։
Բայց դուք առանց վերապահումի հոկտեմբերի 6–ին հայտարարում եք, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Հիմա Հայաստանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, Ադրբեջանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, հիմա հարց է առաջանում՝ ռուս խաղաղապահն Արցախում ի՞նչ գործ ունի»,– ասաց Բագրատյանը։

Նրա խոսքով՝ ռուսի մոտ հարց է ծագում, թե այդ դեպքում ինքն Արցախում ի՞նչ անելիք ունի։ Ըստ նրա՝ Լավրովը հասկացնում է, որ բուն Արցախի տարածքի մասով իրենք խնդիր են տեսնում։

«Գուցե վաղն իրադարձություններն այլ կերպ ձևակերպվեն և մենք չտեսնենք դաշնակցի համապատասխան գործողությունները, բայց մենք չարած հանցանքի համար փնթփնթալու իրավունք չունենք։ Ի՞նչ է պետք անել․ կան մի քանի ելքեր, ամենասարսափելին այս պատմության մեջ ոչ թե Արցախն է, այլ Սյունիքը։

Եկեք հասկանանք սա, վաղը մեր բկին են չոքելու։ Առաջին, պետք է նախ չփոխել քաղաքականությա հունը՝ ՌԴ, Արևմուտք և այլն, երկրորդ՝ եթե ելք չունեք՝ դուրս եկեք նոյեմբերի 9–ի հայտարարությունից, երրորդ՝ ճանաչեք Արցախի անկախությունը, և ամենակարևորը՝ ժողովուրդ ջան, պետք է իշխանափոխություն լինի, կարող է մեր վիճակը շատ վատ է, բայց պետք է լինի իշխանափոխություն, այս մարդն ինչ ասում է՝ սուտ է։

Վատ է մեր գործերը եթե վիճակը չի փոխվում առաջիկա մի քանի ամսվա ընթացքում, լուրջ հիմքեր կան, որ Հայաստանը չի լինելու»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը