Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 13:00 03-02-2023

Ալիևը հայտնել է, որ էներգետիկ անվտանգության խնդիրները մեծ նշանակություն են ստացել յուրաքանչյուր երկրի համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ էներգետիկ անվտանգության խնդիրները մեծ նշանակություն են ստացել յուրաքանչյուր երկրի համար։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական Minval.az լրատվականը, Ալիևն այս մասին ասել է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի և Կանաչ էներգիայի խորհրդատվական խորհրդի հանդիպման շրջանակներում։

Ալիևն ընդգծել է, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի հանդիպումից հետո աշխարհում շատ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նրա խոսքով՝ աշխարհը փոխվել է, իսկ էներգետիկ անվտանգության խնդիրները գնալով ավելի են կարևորվում յուրաքանչյուր երկրի համար։

«Եվ ինչպես սովորաբար ասում էինք հանդիպումների ժամանակ, էներգետիկ անվտանգությունն իսկապես ազգային անվտանգության խնդիր է»,- ասել է նա։

Ալիևն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այն ամենն, ինչ նոր երթուղիների կառուցման և նոր աղբյուրների ներգրավման ուղղությամբ կատարվել է մասնակից երկրների համատեղ ջանքերով, այժմ շատ ավելի անհրաժեշտ է թվում, քան երբևէ։

«Եվ լավ է, որ մենք ամեն ինչ արեցինք ժամանակին։ Իզուր ժամանակ չկորցրինք, թեև «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հարցում որոշակի ձգձգումներ եղան։ Բայց ընդհանուր առմամբ, մենք ուղղակի շատ շահագրգռված էինք այս նախագիծը հնարավորինս շուտ ավարտին հասցնել, իսկ հիմա, ի դեպ, արդեն խոսում ենք ընդլայնման մասին»,- նշել է նա։

Ադրբեջանի ղեկավարը հավելել է, որ «Հարավային գազային միջանցքը» բացվել է ընդամենը երկու տարի առաջ, բայց այսօր իրենք քննարկում են նախագծի հետագա ընդլայնման հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու

Ձեզ գուցե հետաքրքրի