Ավելին Ներքին 3 տարի առաջ - 18:17 02-02-2023

Եթե ներկայացնում է մեր երկիրը, ուրեմն արդեն ամենալավն է․ հայտնիները` Brunette-ի մասին

«Brunette-ը շատ յուրահատուկ, արտիստիկ ու տաղանդավոր երգչուհի է։ Իր ոճը լիովին համապատասխանում է ժամանակակից երաժշտական թրենդներին։ Նա ունի բոլոր տվյալները «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու համար»,-այս մասին ասաց երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը:

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Լիվերպուլում կայանալիք «Եվրատեսիլ 2023»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Էլեն Երեմյանը։ Նա առավել հայտնի է Brunette անվամբ։ Մեր մասնակցի ընտրության մասին Instagram-յան էջում հայտնել էր Եվրատեսիլի Հայաստանյան պատվիրակության ղեկավար, պրոդյուսեր Դավիթ Ծերունյանը։

Այդուհանդերձ Oragir.News-ը պարզեց, որ հայկական շոուբիզնեսի ոչ բոլոր ներկայացուցիչներն են տեղյակ մեր մասնակցի ընտրվելու փաստին։

«Ճիշտն ասած ձեզնից իմացա, չգիտեի։ Շատ տաղանդավոր աղջիկ է։ Լավ երգի դեպքում մեր շանսերն իսկապես մեծ կլինեն։ Հաջողություն եմ մաղթում նրան»,-ասաց հումորիստ-երաժիշտ Գարիկ Պապոյանը։

Ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանի խոսքով էլ՝ ինքն անձնապես չի ճանաչում երգչուհուն, սակայն, նրա մասին լսել է դրական կարծիքներ․ «Անկախ նրանից երգն իմ ճաշակով կլինի, թե ոչ, եթե ներկայացնում է մեր երկիրը ուրեմն արդեն ամենալավն է»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը