Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
Այս մասին թվիթերի էջում հաղորդագրություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:
«Մենք աշխատում ենք Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության ու շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք օժանդակել ենք շտապ բուժօգնության կարիք ունեցող 60 պացիենտի անվտանգ տեղափոխումը»,- ասված է հաղորդագրությունում:
ԿԽՄԿ-ից նշել են, որ նրանց թիմերը նաև բուժհաստատություններ են առաքել դեղորայք, մանկական կաթի փոշի և սնունդ: