Ներքին 3 տարի առաջ - 12:50 02-02-2023

Կառավարությունը 14 միլիարդ դրամ կհատկացնի տեքստիլի և հագուստի արտադրության զարգացման համար

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Գևորգյանը նախ նշեց, թե ինչու են ընտրել հենց տեքստիլի ոլորտը․ «2011-2020թթ․ ընթացքում միջինում ավելի քան 40 տոկոս աճ է նկատվել նշված ոլորտի արտահանման դինամիկայում։ Պետք է հաշվի առնել, որ տասնամյակի սկզբում ոլորտի արտահանման ծավալները բավականին ցածր էին, և ունեինք բավականին ցածր բազա։ Բայց, այնուամենայնիվ, 2022թ․ մենք նկատեցինք, որ արտահանման ծավալները հատել են 200 միլիոն ԱՄՆ դոլարի սահմանը և 2021 թվականի նկատմամբ ունեցել ենք 15,7 տոկոս աճ։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ կա բավականին բարձր ներուժ՝ քոլորտի զարգացման համար։ Հագուստի արտադրությունը 2020-22 թվականներին ապահովել է 11 հազար 500 աշխատատեղ, որոնցից 95 տոկոսը կանանց ներգրավվածությամբ»։

Նախարարի տեղակալը նշեց, որ ծրագրոով հիմնականում նախանշվել է երեք առանցք՝

մարդկային կապիտալի զարգացում,
արտադրողական կարողությունների զարգացում և օպտիմալացում
արտահանման և վաճառքներինին միտված ծրագրեր։

«Ծրագրի իրականացման արդյունքում մենք կարծում ենք, որ կկարողանանք արտադրողականությունը բարձրացնել 1,8 անգամ, և դրա արդյուքնում կունենանք արտահանման ծավալների աճ՝ ընդհուպ մինչև 500 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում»,- ասաց Գևորգյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ այս երեք ուղղությունների համար նախատեսվում է տրամադրել 14 միլիարդ դրամ։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում