Ներքին 3 տարի առաջ - 09:50 02-02-2023

Տխուր դաշնակահարն ու մեներգիչը․ ինչպես արագ վարկաբեկել ՀՀ նախագահի և ԵՊՀ ռեկտորի պաշտոնները

Օրեր առաջ Հայաստանի գլխավոր դաշնակահար, համատեղությամբ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել էր ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։ Ավելին՝ այս հանդիպման մասին անգամ հաղորդագրություն էր տարածվել, հարց է առաջանում՝ այդ երբվանից է նախագահը նաև ռեկտորների հետ հանդիպում, և եթե Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպում է, ինչու մյուսների հետ էլ չի հանդիպում, օրինակ՝ ինչու չի հանդիպում Բրյուսովի ռեկտորի հետ, ով ընտրվել է այդ պաշտոնում, սակայն իշխանությունը ոչ մի կերպ թույլ չի տալիս պաշտոնավարել։

Oragir.News-ին հայտնի դարձավ, որ իրականում Հովհաննես Հովհաննիսյանի՝ նախագահի հետ հանդիպումների հովանավորը հոր ընկերն է՝ Խաչատուրյանի ՀԱԿ-ական գործընկեր Արամ Մանուկյանը։

Ռեկտորը պարբերաբար նրան խնդրում է մի «վեհաշուք» հանդիպում կազմակերպել՝ մտածելով, թե դրանով իր կշիռը բարձրանում է։

Եվ այդպես սույն պարոնները լուրջ դեմքով հանդիպում են, բայց չգիտեն՝ ինչ անեն։ Նախորդ հանդիպման ժամանակ մի զավեշտալի փաստաթուղթ են ստորագրել՝ ՀՀ նախագահի և Երևանի պետական համալսարանի համագործակցության մասին համաձայնագիր։ Սակայն այսպիսի հաճախակի հանդիպումներից գուցե երաժշտական համարներ ծնվեն, քանի որ Վահագն Խաչատուրյանը լավ նվագում է, իսկ Հովհաննես Հովհաննիսյանը՝ «երգում»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում