Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:12 01-02-2023

Եթե 5 լիտրանոց բենզինը լցվում է վառարանի մեջ, որևէ անվտանգային պայման չէր կարող այնքան ապահովված լինել, որ վնասներ չառաջանային․ Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ բանակում վաղուց են սկսվել բարեփոխումները և թվարկեց դրանցից մի քանիսը։

«Այսօր մենք կադրային սպաների լրջագույն խնդիր ունենք, և այդ խնդիրը լուծելու համար բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել ռազմաուսումնական հաստատություններում։ 2022թ-ից այն անձինք, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ և կավարտեն, ավարտելուց անմիջապես հետո կստանան երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են նրանք նշանակվում։ Բացի այդ, հնարավորություն է տրվել, որ զինծառայողները 6 ամիս ծառայելուց հետո կարող են ՊՆ-ի հետ պայմանագիր կնքել, դառնալ պայմանագրային զինծառայող 5 տարի ժակետով, ծառայելուց հետո կստանան 5 մլն պարգևավաճար ու ծառայության ընթացքում բարձր աշխատավարձ»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են պատերազմից երկու տարի անց զինվորները դեռևս մնում կացարաններում, Խաչատրյանը ասաց․

«44-օրյա պատերազմից հետո ռազմական գործողություններ են եղել, զորքերի տեղակայման վայրեր են փոխվել, ինժեներական կառույցներ ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել։ Որ ասում եք՝ ապահովված չեն տարրական պայմանները, այդ պայմանները ապահովված են, բայց ինչ պայմաններ էլ որ լինեն, եթե 5 լիտրանոց բենզինը լցվում է վառարանի մեջ, որևէ անվտանգային պայման չէր կարող այնքան ապահովված լինել, որ վնասներ չառաջանային։ Ավտոբեզնինն այնտեղ օգտագործվում է շինարարական աշխատանքների համար, տրակտորների համար և այլն, այն եղել է կացարանից բավականանին հեռու, բայց բերվել է կացարան»։

Խաչատրյանն ասաց, որ Ազատ գյուղի կացարանի հրդեհի դեպքով քաղաքական ու բարոյական պատասխանատվության համար առաջին հերթին պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։

«Խնդրում եմ սգո օր հայտարարելու հարցը չմտցնել օրակարգ, մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ ու մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի