Ներքին 3 տարի առաջ - 23:52 31-01-2023

Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխի ծնունդը փորձում են համազգային տոն դարձնել

Հանրությանն իր գերթանկարժեք գնումներով հայտնի դարձած Նարեկ Նալբանդյանը երեկ տարեդարձն էր նշում։

Իշխանությունների սրտի «նորաթուխ» օլիգարխին պատկանող «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության ֆեյսբուքյան էջն էլ որոշել էր ոչ ավել, ոչ պակաս մի տեղ հավաքել իրենց ղեկավարին ուղղված շնորհավորանքներն ու բարեմաղթանքները և գովազդել դրանք։

Մի՞թե Նալբանդյանի բարի համբավն ի ցույց դնելու, հանրության ավելի ճանաչելի դարձնելու համար ոչ մի այլ տարբերակ չեն գտել, որ որոշել են ծննդյան օրվան նվիրված շնորհավորանքները գովազդել։

Միայն հիշեցնենք, որ ժամանակին Նարեկ Նալբանդյանի անունը քչերին ինչ-որ բան կհուշեր, իսկ այսօր արդեն քիչ թե շատ «տեղն են բերում»՝ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի սիրելի օլիգարխն է․ ամեն բան անում են նորօրյա օլիգարխի ապահով առաջընթացի համար։

Հիշեցնենք, որ հանրությանը ժամանակին անհայտ այս մեծահարուստն այն գործարարն է, ով գնեց ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի բարձունքում գտնվող դղյակը, 5 միլիարդ դրամով ձեռք բերեց Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը, որն այնուհետև նվիրեց պետությանը։ Նալբանդյանի անունը շատ շահարկվեց նաև ձվի շուկայում դեմպինգի իրականացման ժամանակահատվածում (երբ ձվի գինն իջել էր մինչև 25 դրամ), որը կապում էին նորահայտ օլիգարխի անվան ու նրա տնօրինության տակ անցած «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները