Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 16:45 31-01-2023

Ապրիլից Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կսկսվի

Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթների մեկնարկը կտրվի ապրիլի 29-ից, հայտնել են Սոֆիայի օդանավակայանում: Տոմսերն արդեն վաճառվում են Wizz Air օպերատորի կողմից։
Մինչև հունիսի կեսերը չվերթներ կիրականացվեն չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ հունիսի 12-ից հետո՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։ Այս մասին հաղորդում է բուլղարական BTA լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ Երևանը Սոֆիայից դուրս եկող ուղղություններից մեկն է դարձել այն բանից հետո, երբ Wizz Air-ը 2022 թ. վերջին Սոֆիայի օդանավակայանում տեղակայեց յոթերորդ ինքնաթիռը: Սա ճանապարհ է հարթել դեպի նոր ուղղություններ, ինչպիսիք են Ստոկհոլմը, Համբուրգը և Ռիադը:

Սոֆիայի օդանավակայանում ընդգծել են թռիչքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ նշելով, որ դրա շնորհիվ զարգացնում են ոչ միայն օդանավակայանը և ավիաընկերությունները, այլև դա տեղական բիզնեսին ուղղակիորեն օգնում է զարգանալ:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին