Ներքին 3 տարի առաջ - 22:12 30-01-2023

Թովմասյանը Իսրայելում հայ երիտասարդների ծեծելու դեպքերի առնչությամբ գրություններ է ուղարկել Քնեսեթի հանձնաժողովի ղեկավարին

Որպես Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Իսրայելի օմբուդսմենին, Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) հանրային անվտանգության հանձնաժողովի ղեկավարին՝ Իսրայելում հայ երիտասարդների ծեծի ենթարկելու դեպքերի կապակցությամբ։ Այս մասին Թովմասյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ խիստ դատապարտելի համարելով Իսրայելում հրեա ծայրահեղականների անօրինական ու լկտի պահվածքը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի նկատմամբ: Նրա խոսքով՝ Իսրայելի ղեկավարությունը հետևողական պետք է լինի մեղավորներին խստագույնս պատժելու և հետագայում հայերի նկատմամբ էթնիկ հողի վրա հանցավոր գործողությունները բացառելու կապակցությամբ:

«Հիշեցնեմ, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա հարվածել աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային: Հայ երիտասարդների քաղաքավարի պատասխանից հետո ծայրահեղականներից մեկն արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին և երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ էլ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները: Այդ պահին հայ երիտասարդները մոտեցել և կանխել են հրեա ծայրահեղականների գործողությունները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով:

Դիմակավոր ծայրահեղականները փորձել են կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ արցունքաբեր գազ են փչել և հայհոյել հայերին: Նրանց սադրիչ գործողությունների արդյունքում ոստիկանները, զենքերը պահելով հայերի վրա, ծեծի են ենթարկել մի քանիսին, հայերից մեկին ձերբակալել և տարել ոստիկանություն:

Խիստ դատապարտելի է Իսրայելում հրեա ծայրահեղականների անօրինական ու լկտի պահվածքը Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և հայերի նկատմամբ: Իսրայելի ղեկավարությունը հետևողական պետք է լինի մեղավորներին խստագույնս պատժելու և հետագայում հայերի նկատմամբ էթնիկ հողի վրա հանցավոր գործողությունները բացառելու կապակցությամբ»,- նշել է Իսրայել-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի