Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:21 30-01-2023

«Տիկին Բաղդասարյանն առանց աշխատանքի չի մնա». Գնել Սանոսյանը՝ Շիրակի արդեն նախկին մարզպետի մասին

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ոչ մի արտառոց բան չի տեսնում, հեղափոխությունից հետո Շիրակում 5 մարզպետ է փոխվել: «Բնական պրոցես է, որևէ արտառոց բան չեմ տեսնում, մյուս մարզերում էլ է փոփոխություն լինում: Դե, Շիրակի մարզը պետք է ռեկորդակիր լինի: Դա ընդամենը հանգամանքների բերումով է այդպես՝ այլ բացատրություն չկա»,- հավելեց նախարարը:

Հարցին, թե ինչ պաշտոնի ու աշխատանքի է գնում արդեն նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը՝ Գնել Սանոսյանն ասաց. «Տիկին Բաղդասարյանը, կարծում եմ՝ առանց աշխատանք չի մնա, որոշակի քննարկումներ կան, բայց այդքան էլ իմ տիրույթը չէ, որ ես հիմա մանրամասն մեկնաբանեմ»։

Գնել Սանոսյանն ասաց, որ առաջիկայում մարզպետարաններում կառուցվածքային փոփոխություններ կլինեն․ «Շիրակի մարզպետարանի կառուցվածքի և հաստիքների փոփոխության պրոցեսն սկսվել է 2019 թվականից: Մենք չենք շտապել այդ պրոցեսն արագ իրականացնել, նաև դա կապել ենք համայնքների խոշորացման հետ: Համայնքները խոշորացրինք, նոր մարզպետարանի կառուցվածքը փոխում ենք, որ ցավոտ չլինի: Հաշվի առնելով, որ մարզային գործընկերները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է, հաստիքները հիմնականում թափուր են մնացել: Տեղեր կան, որ ոչ ոք չի ազատվում, տեղեր կան, որ 3-4 հոգի է ազատվելու: Այնպես է արվել, որ որևէ կադրային ջարդ չլինի»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ