Արտաքին 3 տարի առաջ - 18:23 29-01-2023

Իրանում տեղի ունեցածի համար ամենաշատը զվարճանում են ոչ թե իսրայելցիները, այլ ուկրաինացիներն ու ադրբեջանցիները. Աբբաս Ջումա

Միջազգային լրագրող և Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Աբբաս Ջուման գրել է, որ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը շատ կարևոր հարց է բարձրացրել` կապված գիշերային հարձակումից հետո Իրանում տիրող տրամադրությունների հետ:

«Մենք խոսում ենք մոտավորապես 87 միլիոն բնակչություն ունեցող երկրում մեկ-երկու ոչ էական օբյեկտների վրա իրականացված հարձակման մասին, որը մոտավորապես երեք անգամ մեծ է Ֆրանսիայի տարածքից, և որն ունի հազարավոր պաշտպանական և ռազմարդյունաբերական կայանքներ: Սա անհանգստություն է առաջացնում, բայց երբեք խուճապ չի առաջացնում»,- նշել է Ոսկանյանը։

Միևնույն ժամանակ Ոսկանյանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ իրանական հակաօդային պաշտպանության համակարգը պատրաստ է եղել նման հարձակման։

Աբբաս Ջուման հավելել է, որ այս հարցում Իրանի հակառակորդները կկենտրոնանան ոչ այնքան ֆիզիկական, որքան բարոյահոգեբանական վնասի վրա՝ փորձելով բարոյալքել իրանցիներին, խուճապ սերմանել երկրում և սադրել դժգոհության հերթական ալիքը։

Նա, ուսումնասիրելով սոցցանցերում առկա ակտիվությունը, նշել է, որ Իրանում տեղի ունեցածով ամենաշատը զվարճանում և ցնծում են ոչ թե իսրայելցիները, այլ ուկրաինացիները և ինչ-որ չափով ադրբեջանցիները, որոնցից շատերը դեռ չեն մոռացել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված վերջին հարձակումը և կարծում են, որ ամեն ինչում մեղավոր են Իրանի իշխանությունները։

«Սպահանում տեղի ունեցած ահաբեկչության, Արևելյան Ադրբեջան նահանգի գործարնումց բռնկված հրդեհի և Խոյ քաղաքում (Արևմտյան Ադրբեջանի նահանգ) երկրաշարժի հետևանքների կադրերը հավաքվել և տարածվել են սոցիալական ցանցերում։ Ամեն ինչ խուճապ և անկարգություններ առաջացնելու համար։ Սակայն, ինչպես իրավացիորեն նշեց իրանագետ Ոսկանյանը, իրանցիները «հավերժական խաղաղության» պատրանքներ չունեն և իրենց թիկունքում ունենալով հազարավոր տարիների փորձ ու ավանդույթներ՝ միշտ պատրաստ են պատերազմի»,- գրել է Ջուման։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞