Արտաքին 3 տարի առաջ - 16:06 29-01-2023

ԱՄՆ-ն կարող է ներգրավված լինել Իրանի նկատմամբ իրականացված հարձակման մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է ներգրավված լինել Իրանի Սպահան քաղաքի ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացված հարձակման մեջ։ Այս մասին հայտնում է արաբական Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հեռուստաալիքը հայտնում է, որ գրոհային անօդաչուների հիմնական թիրախը եղել է բալիստիկ հրթիռներով պահեստը։ Բացի այդ, հրատարակության վերլուծաբանները կարծում են, որ բացի Միացյալ Նահանգներից միջադեպում ներգրավված է ևս մեկ երկիր (հավանաբար Իսրայելը-խմբ)։

Միևնույն ժամանակ Al Hadath հեռուստաալիքը հայտնում է, որ Իսրայելը ներգրավված չէ պաշտպանական ընկերության վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանը։ Իսրայելը նույնպես դեռևս չի ստանձնել Իրանի նկատմամբ իրականացված հարձակումների պատասխանատվությունը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, նախորդ գիշեր անօդաչու թռչող սարերի միջոցով հարձակումներ են իրականացվել Թավրիզում իրանական անօդաչու թռչող սարքերի գործարանի, Սպահանի ռազմական ձեռնարկության և Մալարդում զինամթերքի պահեստի վրա։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞
17:51 Բանակում մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել սեկտայի հարելը. ՔԿ նախագահ