Ամենքս մեզ հարց տալիս պիտի վստահ լինենք, որ մեր պարտականություններում թերանալիս անգամ՝ մեղավորության բաժին չենք ունեցել. Պապիկյան
copy image url

Ամենքս մեզ հարց տալիս պիտի վստահ լինենք, որ մեր պարտականություններում թերանալիս անգամ՝ մեղավորության բաժին չենք ունեցել. Պապիկյան

Ներքին 2 տարի առաջ - 22:19 28-01-2023
Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով անցած տարվա ընթացքում կատարված աշխատանքին և այս տարվա անելիքներին: Ելույթի սկզբում նախարարը ցավակցել է հունվարի 19-ին զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների հարազատներին:

«Ես իմ խորին ցավակցությունն եմ ուզում հղել հունվարի 19-ի դեպքերի բերումով զոհված մեր զինծառայողների հարազատներին, զինակից ընկերներին և ասել, որ Հայաստանի զինված ուժերում անտարբերությունը, խնդրիրներին մատերի արանքով նայելը և անկարգապահությունը տեղ ունենալ չեն կարող: Դա այլևս աններելի է, և յուրաքանչյուրիս անելիքն է հետևություններ անել այս իրադարձություններից, խմբագրել մեր անելիքները և կատարել մեր պարտականությունները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Պապիկյանը:

Նա հավելել է, որ հունվարի 28-ը իր համար՝ որպես պաշտպանության նախարար, ոչ միայն բանակի տոնն է, այլ նախորդ տարի կատարված աշխատանքի, արվածի, չարվածի գնահատականի օրն է:

«Այն մի կարևոր փուլ է, երբ ամենքս մեզ հարց տալիս պիտի վստահ լինենք, որ մեր պարտականություններում թերանալիս անգամ՝ մեղավորության բաժին չենք ունեցել: Բայց փաստ է, որ 2022 թվականը որքան էլ մեր տքնաջան աշխատանքի արդյունքում որոշակի հաջողություններ է արձանագրել, կան բազում թերացումներ: Եվ այդ բազում խնդիրների հետ առերեսվելու, դրանք ի գիտություն ընդունելու և սխալները չկրկնելու պարտավորություն ունենք: Ես վստահ եմ, որ 2022 թվականը բարեփոխումների տարի լինելուց զատ էապես փոխել է մթնոլորտը մեր Զինված ուժերում: Գուցե, դա բավարար չէ, գուցե, տեսանելի չէ, և հանրության պահանջը, ակնկալիքը, գուցե, թվա անիրական կամ մեր ուժերից վեր, բայց մեր պարտավորությունն է այդ ակնկալիքն ամբողջությամբ բավարարել»,- նշել է նախարարը:

Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերին, որոնց ժամանակ շատ զինծառայողներ և սպաներ աչքի են ընկել սխրանքներով:

«Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելը յուրաքանչյուրիս պարտքն է՝ ԶՈՒ յուրաքանչյուր սպայի և հայրենիքի յուրաքանչյուր զինվորի: Այո, մենք 2022 թվականի սեպտեմբերին, նաև 2020 թվականի պատերազմից հետո ցույց տվեցինք, որ հայ զինվորը ԶՈՒ-ն կանգնած է մեր սահմանին և ամեն գնով պաշտպանելու է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Սա, իհարկե, առաջին քայլն է, առաջին նշույլն է առ այն, որ մեր ողնաշարը շտկման ճանապարհին է: Բայց նաև այն բավարար չէ, և 2023 թվականը ինձ համար՝ որպես պաշտպանության նախարար, ձեր առաջ պարտավորության ստանձնումն է, որ 2023-ը պետք է դառնա սխալների խմբագրման, անհնարինը իրականություն դարձնելով՝ մեր ողնաշարը շտկելու տարի: Այլ ճանապարհ չկա, մենք պետք է պատրաստ լինենք. յուրաքանչյուրը, ով կրում է ուսադիր, ով չի կրում ուսադիր, բայց յուրաքանչյուր պահի պատրաստ է զորակոչվել մեր շարքերը, պետք է պատրաստ լինի իր կյանքն անմնացորդ նվիրել հանուն հայրենիքի: Բայց, իհարկե, ավելի լավ է 2023-ը նաև դարձնել ոչ միայն դիմադրելու ու դիմակայելու տարի, այլ այն դարձնել մտածելու, խելամիտ ու հնարամիտ լինելու տարի: Մեր տարածքային ամբողջականության պաշտպանության գրավականը պետք է լինի մեր խելամտությունը և, իհարկե, անմնացորդ կամքը»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նա նշել է, որ ուզում է ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր սպայի աչքերում տեսնել ավյուն, տեսնել ցանկություն, պայծառ հայացք, որը միտված է մեր երկրի պաշտպանունակությունը օր առաջ ավելի ամուր, ավելի լավը դարձնելուն: «Հայոց բանակի դերը, հայ զինվորի դերն ու կոչումը մեր պետականության հարատևությունն ու ամրությունը պաշտպանելն է: ՀՀ ԶՈՒ-երը մշտապես պետք է լինեն մեր պետականության ապավենը և մեր պետականության հարատևման հիմնական գրավականը»,- ասել է Պապիկյանը:

Նա հավելել է, որ 2022-ին մի շարք բարեփոխումներ են իրականացրել, որոնց տեղայնացումը պետք է տեղի ունենա 2023 թվականին: «Դա կախված է ամենքիս ջանքերից: 2022-ը նաև եղել է հնարավորությունների տարի, 2023-ը իր հերթին լինելու է նպատակ ունեցող, տեսլական ունեցող զինվորականի համար վերելքի ու հնարավորության տարի: Սահմանափակ ու լճացած գործընկերների համար այն պետք է լինի բանակին, ԶՈՒ-ին հաջողություն մաղթելու տարի: Ես ուզում եմ ամեն մեկս մեզ համար հետևություն անենք արածի ու չարածի: 2023 թվականը պետք է մեզ համար դառնա նոր սկզբի տարի, վերընձյուղման տարի և ողնաշարի շտկման տարի: Ես ուզում եմ բոլորիս համար նոր կարգախոս դառնա անխոնջ աշխատանքը, քրտնաջան աշխատանքը և ուզում եմ բոլորիս նպատակը լինի մեկը՝ օր առաջ ավելի ամուր դարձնել ՀՀ սահմանը և տարածքային ամբողջականությունը»,- եզրափակել է նախարարը:

Ամենից շատ դիտված

16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել
18:38 Հայերը սկսում են աստիճանաբար «համակերպվել», որ իբր «Ղարաբաղը Ադրբեջան է», և որ «ի սկզբանե հանձնված էր, մերը չէր»