Արտաքին 3 տարի առաջ - 17:00 28-01-2023

Ալիևը պնդում է, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով «վերականգնել է արդարությունը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը ռազմաքաղաքական միջոցներով «վերջ է տվել գրեթե 30 տարվա օկուպացիային, վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և ինքնուրույն կատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձևերի պահանջները»։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Ալիևն ընդգծել է, որ ՄԱԿ-ը պետք է կատարեր 1993 թվականին իր կողմից ընդունված բանաձևերի պահանջները։ Նրա խոսքով՝ հենց դա է թելադրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների անհրաժեշտությունը։

Վերջինս նշել է, որ Ադրբեջանը 30 տարի սպասել է այդ բանաձևերի իրականացմանը, սակայն դա տեղի չի ունեցել։ Նա մեղադրել է կազմակերպությանը՝ «երկակի ստանդարտներ և խտրականություն կիրառելու մեջ»։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի արդյունքում «վերջ դրեց օկուպացիային և վերականգնեց արդարությունը»։ «Հիմա մենք ազատագրված հողերի վրա կառուցում և կառուցում ենք, և տեսնելով բոլոր ավերակները, ևս մեկ անգամ հասկանում ենք, թե ինչ փորձանքից է փրկվել Ադրբեջանը և տարածաշրջանը»,- ասել է Ալիևը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի նախագահը Եգիպտոսի նախագահի հետ կայացած բանակցություններից հետո ընդգծել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կազմն ընդլայնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ անվտանգության խորհրդում պետք է տեղ հատկացվի Իսլամական համագործակցության կազմակերպությանը, իսկ վերջինս ինքը պետք է առաջադրի իր թեկնածուին։ Ալիևի համոզմամբ՝ անվտանգության խորհրդում մեկ այլ մշտական տեղ պետք է տրամադրվի Չմիավորման երկրների շարժմանը, և այդ տեղը պետք է զբաղեցնի շարժումը նախագահող երկիրը։

Ադրբեջանի նախագահը նաև հավելել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրեթե 80 տարի է անցել, աշխարհը փոխվել է, և այդ փոփոխությունները շարունակվում են արագ տեմպերով։ «Ուստի կարծում եմ, որ այս բարեփոխումները կծառայեն ավելի արդար և անվտանգ աշխարհի ստեղծմանը»,- եզրափակել է նա։



Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
18:00 Առջևում նոյեմբերի 9-ն է. Հ1-ը կապիտուլյացիայի թեմային կանդրադառնա՞
17:51 Բանակում մի շարք դեպքերում ինքնասպանություն գործելու պատճառ է հանդիսացել սեկտայի հարելը. ՔԿ նախագահ