Հայաստանում Չինաստանի դեսպանը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ
copy image url

Հայաստանում Չինաստանի դեսպանը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ

Ներքին 2 տարի առաջ - 18:59 28-01-2023
Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ:

«Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհավորել բոլոր զինծառայողներին Բանակի օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն, հաջողություն աշխատանքում և բարօրություն բոլոր ձեռնարկումների մեջ։

Ցանկանում եմ, որ Չինաստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամությունը տևի հավերժ, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում նոր հաջողություններ ունենա»,- նշված է դեսպանի ուղերձում։