Արտաքին 3 տարի առաջ - 14:00 28-01-2023

Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ կապված նախօրեին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակման հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Բայրամովը խստորեն դատապարտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, որի արդյունքում սպանվել է դիվանագիտական ներկայացուցչության մեկ աշխատակից, երկուսը՝ վիրավորվել։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» համաձայն՝ իրանական կողմը պարտավոր է պաշտպանել դեսպանատան շենքը բոլոր տեսակի ոտնձգություններից և ապահովել նրա աշխատակիցների անվտանգությունը։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իրանական կողմից պահանջել է անհապաղ պատասխանատվության ենթարկել ահաբեկչություն կատարած անձին, իրականացնել ահաբեկչական գործողության մանրակրկիտ հետաքննություն, բացահայտել և պատժել հանցագործության կազմակերպման և կատարման մեջ ներգրավված մյուս մասնակիցներին։

Աբդոլլահյանն իր հերթին հեռախոսազրույցի ընթացքում ցավակցություն է հայտնել սպանված աշխատակցի ընտանիքին, Ադրբեջանի ղեկավարությանը և ժողովրդին։ Նա նշել է, որ Իրանի պատկան մարմիններն անմիջապես արձագանքել են միջադեպին, և այս հարցը ներկայումս քննվում է իրավապահ մարմինների կողմից։

Իրանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ Ադրբեջանի դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգությունն ամենաբարձր մակարդակի է հասցվել։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ