Ներքին 3 տարի առաջ - 14:25 28-01-2023

Ներքին գործերի նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալները։

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել երկու երկրների իրավապահ կառույցների ամուր փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է Վահե Ղազարյանին ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։

Դեսպանը նույնպես կարևորել է սերտ համագործակցությունն ինչպես ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների, այնպես էլ ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև։

Կողմերը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները՝ նշել է ՆԳ նախարարության կազմավորման, ոստիկանության, փրկարար և միգրացիոն ծառայություններում իրականացվող աշխատանքների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը