Ներքին 3 տարի առաջ - 12:16 27-01-2023

Հրազդանում բախվել են Volkswagen-ն ու Lada-ն․ կան վիրավորներ․ shamshyan.com

Հունվարի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ «Աղբյուրակ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Տավուշի մարզի բնակիչ՝ 33-ամյա Մխիթար Բ-ի վարած Lada և Կոտայքի մարզի բնակիչ՝ 19-ամյա Արտյոմ Գ-ի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մխիթար Բ-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 47-ամյա Էդուարդ Ս-ն և Volkswagen-ի վարորդ Արտյոմ Գ-ն մարմնական վնասվածներով տեղափոխվել են «Հրազդան» ԲԿ։

Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ռեստորանի պատին։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, նույն գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի







Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը