Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:00 25-01-2023

ԿԽՄԿ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են թիրախային խմբերի ու բնակավայրերի առաջնային կարիքները

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանն այսօր հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական Կարմիր խաչի ընկերության մարզային ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Հյուրերը ներկայացրել են հաշվետվություն 2022 թվականին Սյունիքի մարզում իրականացված աշխատանքների ու ծրագրերի մասին, խոսել նաև 2023-ի անելիքներից՝ հավելելով, որ իրենց գործունեությունը հնարավոր չէ հստակ պլանավորել ու այն առավել շատ «շտապօգնության» պես է լինում։

Մարզպետարանի պաշտոնյաներից նրանք հետաքրքրվեցին հատկապես իրենց թիրախային խմբերի ու բնակավայրերի առաջնային կարիքների մասին՝ հիշեցնելով, որ առաջ եկած հումանիտար ամեն խնդրի պարագայում կարող են դիմել իրենց։

Մարզային իշխանության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին Սյունիքում ծավալած գործունեության համար՝ բարձր գնահատելով կատարված աշխատանքը և սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեցին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ