Արտաքին 3 տարի առաջ - 17:53 25-01-2023

Կիևը հաստատել է, որ ուկրաինական զինված ուժերը լքել են Սոլեդարը

Ուկրաինայի զինված ուժերն ամբողջությամբ լքել են Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերխի Չերևատին։

«Անձնակազմի կյանքը փրկելու համար պաշտպանության ուժերը նահանջեցին Սոլեդարից և ամրացան նախապես պատրաստված պաշտպանական գծերի վրա»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան:

Սերխի Չերևատին հայտնել է, որ Սոլեդարի պաշտպաններն իսկական սխրանք են գործել։ Նրա խոսքով՝ չնայած ռուսական ուժերի 3-5 անգամ քանակական առավելությանը, քաղաքի պաշտպանական ուժերը հզոր են պահել իրենց դիրքերը։

«Նրանք հսկայական կորուստներ են պատճառել թշնամուն, ինչը կարելի է համեմատել չեչենական երկու պատերազմներում ագրեսորի կորուստների հետ»,- ասել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, ռուսական կողմը Սոլեդարի նկատմամբ ամբողջական վերահսկողություն սահմանելու մասին հայտնել էր դեռևս հունվարի 13-ին, իսկ Կիևը նշում էր, որ քաղաքի համար թեժ մարտերը շարունակվում են։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»